Քաղաքականություն

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն արձագանքել է նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հայտարարություններին

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն արձագանքել է նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հայտարարություններին:   

«Ապրիլի 21-ին լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան, թե «արդյոք Սյունիքն այսօր պատրա՞ստ է դիմակայելու ադրբեջանական ագրեսիային», Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը նշել է, թե «Նախ պետք է հասկանալ, թե Սյունիքի ղեկավարություն ասելով՝ մենք ում նկատի ունենք: Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի ղեկավարը չէ, նա զբաղեցնում է մարզպետի աթոռը»: 

Նախ՝ Սյունիքում, ինչպես նաև ողջ Հայաստանի Հանրապետությունում որևէ արտաքին ագրեսիայի դիմակայելու համար կան ՀՀ զինված ուժերը, սահմանապահ զորքերը և այլն։ Ես հայտարարել եմ արդեն, որ ինձ համար սև ու սպիտակ չկա, բոլորը մեր քաղաքացիներն են, իսկ, ա՛յ, Ձեր ղեկավարման ժամանակ Սյունիքի մարզպետարանում, ենթակա կառույցներում բոլորին ստիպել եք անդամակցել ու դառնալ կոնկրետ մեկ կուսակցության անդամ, հրաժարվողները «պատժվել» ու անօրինական ազատվել են աշխատանքից․ ի դեպ, այսօր դատարաններում կարողանում են դա ապացուցել ու վերականգնվել աշխատանքում։ 

Ձեր ղեկավարման օրոք էր նաև, որ մարզում մարդկանց խմբերի բաժանեցիք՝ սրելով ողջ Սյունիքի բնակչության բարոյահոգեբանական վիճակը, մարդկանց լարելով միմյանց դեմ… Ղեկավարման տարիներին չհասցրեցիք լինել մարզի գյուղերում, այսօր ես, մեր աշխատակիցները անընդհատ գյուղերում ենք, եղել ենք գրեթե բոլոր սահմանամերձերում ու լսել կարծիք, որ Ձեր ղեկավարման օրոք այնտեղ մարզպետարանից մարդ չեն տեսել, իրենց ձայնը լսող չի եղել։ 

Սրտացավ ու Սյունիքի մասին հոգացող մարզպետը ոչ թե ուղղաթիռով, այլ իր քաղաքացիների պես սովորական ճանապարհով ու ավտոմեքենայով է գալիս աշխատանքի՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում մարզում, մարզի բնակիչներին հանդիպելու, նրանց հետ խոսելու, հոգսերի մասին լսելու համար։ Այնպես որ, խորհուրդ եմ տալիս նորից ու լավ ծանոթանալ իմ կենսագրությանն ու Ձեր կենսագրությանը, համոզվելու համար, որ չարժե անգամ փորձել դրանք նույն նժարին դնել, տեսնելու համար, թե ով ինչպես է ծառայել Սյունիքին, առհասարակ՝ հայրենիքին. ինձ գնահատողը Դուք չեք…»,- ասված է մարզպետի հայտարարության մեջ: 

Թիվ 1

Recent Posts

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

29 minutes ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

2 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

2 hours ago

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

17 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

21 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

21 hours ago