Աշխարհ

Ապրիլի 24-ի Բայդենի ուղերձին ընդառաջ՝ Էրդողանը նրա հետ հեռախոսազրույց է նախաձեռնել

Ապրիլի 24-ին ընդառաջ, երբ համայն աշխարհում ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և նախատեսվում է, որ ԱՄՆ-ի նախագահը արտաբերելու է ցեղասպանություն եզրույթը, տեղի է ունենալու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը։

Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է լրագրող Ամբերին Զամանը՝ կիսվելով Anka լրատվական գործակալության նյութով։ Նախաձեռնությունն Էրդողանինն է:

Հիշեցնենք, միջազգային հեղինակավոր լրատվականները, այդ թվում՝ The Wall Street Journal-ը,  The New York Times-ը, CNN-ը և Reuters-ը՝ սեփական աղբյուրներին հղումով վերջին օրերին հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է այս տարվա ապրիլի 24-ի ուղերձում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Քաղաքագետ Հայկ Մինսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրառում է կատարել՝ նշելով, որ այսօր՝ ապրիլի 24-ին ընդառաջ, կկայանա Բայդենի ու Էրդողանի առաջին հեռախոսազրույցը: Այս զրույցը որոշիչ կարող է լինել թուրք-ամերիկյան հարաբերությունների առաջիկա ընթացքի, այդ թվում՝ Բայդենի վաղվա հայտարարության բառակազմի համար:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

44 minutes ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

3 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

6 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

7 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

8 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

9 hours ago