Մարդիկ «պարտված, ստորացված, թշվառ և անարժանապատիվ ապագա» չեն ուզում, այլ ցանկանում են արժանապատիվ խաղաղություն և բարեկեցիկ կյանք։ Առաջիկայում այս երկու մոտեցումների մեջ է լինելու ընտրությունը՝ այս մասին աջակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ իրենք մարդկանց առաջարկելու են «լրիվ նոր հնարավորություն»։
Վերջինս շեշտել է՝ ոմանք խոսում են այն մասին, որ Քոչարյանը կարող է հրահրել պատերազմ՝ նկատի ունենալով իր «մարտնչող» տեսակը, բայց երկրորդ նախագահը արժանապատիվ խաղաղության հաստատման կողմնակից է, նա մատնանշել է իր կառավարման 10 տարիները, որ ամենախաղաղն էին։
Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է սպասվող արտահերթ ընտրություններին․
«Հիմա ես գիտեմ, շատերի մոտ այնպիսի կարծիք կա, որ իրենք արդեն քարոզարշավ են սկսել, և մենք հետ ենք մնում։ Հանգիստ ենք։ Հանգիստ, պլանավորված քայլերով առաջ ենք գնալու։ Հենց հրաժարականը տվեց, հաջորդ օրը սկսելու ենք մեր աշխատանքները։ Եթե իշխանությունն այսօր, հազարավոր հարց ունենալով, զբաղված է քարոզչությամբ, դա չի նշանակում, որ ես պետք է մտնեմ նույն պրոցեսի մեջ՝ ասելով, որ իրենք սկսել են, միգուցե, ես հետ կմնամ»։
Ըստ երկրորդ նախագահի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինելու են երկբևեռ։ «Այն, ինչն այսօր անում է իշխանությունը՝ կապված իմ կամ հնարավոր այն դաշինքի հետ, որը ես եմ գլխավորելու, իրենք իմ տեղը քարոզչություն են անում։ Իրենք աջակցում են այս բևեռի ձևավորմանը։ Ես գիտակցում եմ, որ հիմնական թիրախը ես եմ լինելու և հպարտ եմ, որ այս իշխանության ատելությունը վաստակել եմ»,- ասել է Քոչարյանը։
Քրիստինե Հովսեփյան
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…