ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենն այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ նրան հայտնել է, որ պատրաստվում է վաղը՝ ապրիլի 24-ին իր պատրաստած ուղերձում ճանաչել Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին հայերի կոտորածը որպես Ցեղասպանություն:
Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով հեռախոսազրույցի բովանդակությանը լավատեղյակ իր աղբյուրներին:
Նշվում է, որ «Հայոց ցեղասպանություն» եզրույթը օգտագործելով, բայդենը պատրաստվում է կատարել իր նախընտրական խոստումը: եթե այդպես էլ լինի, Բայդենը կդառնա 40 տարվա ընթացքում ԱՄՆ-ի առաջին նախագահը, որը հրապարակայնորեն կճանաչի 1915 թվականի ոճրագործությունը:
Հեռախոսազրույցի բովանդակության մասին Սպիտակ տան հրապարայած պաշտոնական հաղորդագրության մեջ այս մասին հիշատակված չէ: Նշվում է միայն, որ Բայդենն Էրդողանին հայտնել է, որ հետաքրքրված է բովանդակային երկկողմ հարաբերությունների հաստատմամբ ու համագործակցության շրջանակների ընդլայնմամբ, տարաձայնությունների համակարգված հարթմամբ:
Ըստ Սպիտակ տան, նախագահները պայմանավորվել են հանդիպել հունիսին՝ Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ:
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Երեւի…
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…