Հայաստանի ներկան կարեւորող լեհ ազգագրագետը Ամալի Խաչատրյան Mediamax

37 ամյա ազգագրագետ Կոնրադ Շիկիերսկին արդեն տասնհինգ տարի է տարված է հայկական ժամանակակից մշակույթով: Մի շարք հետազոտություններ է հեղինակել, որոնք տպագրվել են տարբեր ակադեմիական գրքերում ու ամսագրերում: Ներկայում նա Լոնդոնի King’s College-ի ասպիրանտ է, թեզի թեման է «Ուխտագնացությունը եւ սուրբ վայրերը ժամանակակից հայ մշակույթում» (Pilgrimage and Sacred Places in Modern Armenian culture):
Կոնրադին հանդիպել ենք Երեւանում, ընթացիկ ուսումնասիրության համար այս անգամ Հայաստան էր եկել մեկ ու կես ամսով: Հայերեն լավ խոսում է, քանի որ Հայաստան ոչ միայն պարբերաբար այցելում է, այլեւ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ասպիրանտ է եղել:

Անին ու Ախթամարը՝ որպես խթան

Բակալավրիատի առաջին կուրսի ավարտից հետո ընկերներիս հետ առաջին անգամ ճամփորդեցինք դեպի Թուրքիա: Այցելել էինք ոչ թե տուրիստական վայրերը, այլ Արեւմտյան Հայաստանի հատվածը: Այդ ժամանակ դեռ Հայաստանի պատմությանը լավ ծանոթ չէի: Անին, Ախթամարը տեսնելով՝ տարվեցի հայկական ճարտարապետությամբ, որոշեցի մի օր Հայաստան գալ ու տեսնել ոչ միայն այն ինչ պահպանվել է, այլ ուսումնասիրել ժամանակակից մշակույթը:

Ազգաբանության շրջանակներում մշտապես հետաքրքրված եմ եղել կրոնագիտությամբ: Այդ տեսանկյունից Հայաստանը շատ հետաքրքիր էր բացահայտելու համար:
Մագիստրատուրան շարունակեցի Վարշավայի Ethnology and Cultural Anthropology ինստիտուտում: Մեզ մոտ մի չգրված կանոն կար, հետազոտական աշխատանքների համար ամենալավ վայրը նախկին ԽՍՀՄ-ի երկրներն էին համարվում. մոտ էին Լեհաստանին, հեշտ էր ճամփորդել եւ, իհարկե, հետաքրքիր էին: Ոչ ոք Կովկասը չէր ընտրում, իսկ ինձ գրավեց այն փաստը, որ Հայաստանը դեռ լավ ուսումնասիրված չէ (թեկուզ միայն Լեհաստանի տեսանկյունից) ու ընտրեցի Հայաստանը:

Ամբողջական հոդվածը՝ mediamax.am

editors

Recent Posts

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…

8 hours ago

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…

8 hours ago

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…

8 hours ago

Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։  Ըստ աղբյուրի՝…

8 hours ago

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…

9 hours ago

Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…

11 hours ago