2004 թվականի ապրիլի 25-ին ՀՀ այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխան նամակ էր հղել Թուրքիայի վարչապետ Էրդողանին։
Նամակի մասին հայ հասարակությունը, սակայն, իմացել է Wiki-Leaks-ի՝ գաղտնի փաստաթղթերով հրապարակումներից։
«Անցյալը լուծելու ձեր առաջարկը չի կարող արդյունավետ լինել, եթե այն խուսափում է ներկայի ու ապագայի խնդիրների լուծումից», – գրել էր Քոչարյանը՝ ընդգծելով, որ «օգտակար երկխոսությունում» ընդգրկվելու համար հարկավոր է ստեղծել պատշաճ եւ նպաստավոր քաղաքական միջավայր:
«Կառավարությունների պատասխանատվությունն է զարգացնելու երկկողմ հարաբերությունները, եւ մենք իրավունք չունենք այդ պատասխանատվությունը լիազորելու պատմաբաններին: Ահա թե ինչու ենք մենք առաջարկել եւ նորից առաջարկում առանց նախապայմանների հաստատենք նորմալ հարաբերություններ երկու երկրների միջեւ», – նշել է Ռոբերտ Քոչարյանը:
«Այս համատեքստում միջկառավարական հանձնաժողովը կարող է քննարկել ցանկացած եւ բոլոր չլուծված խնդիրները մեր երկու պետությունների միջեւ՝ նպատակ ունենալով լուծել դրանք եւ փոխըմբռնման հասնել»:














