Facebook

Գեներացվող այս կատարյալ սուբյեկտիվությունը վերածվում է հասարակության արժեհամակարգի անբաժանելի մասի | Ռուբեն Հայրապետյան

ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

1. Տագնապ է առաջացնում, որ հարցապնդումներին, թե «բա ինչո՞ւ էր ընդդիմադիր Փաշինյանը 2018թ.-ի հանրահավաքի ժամանակ ասում, որ հրաժարականի դեպքում չի կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար», աջակիցների մի զգալի մասն ինչ-որ անհասկանալի, անիմաստ հիմնավորումներ է փնտրում՝ փոխանակ պարզապես պատասխանելու, որ Փաշինյանը սխալ է ասել՝ ՍԸ-ԽԱԼ:

2. Տագնապ է առաջացնում, որ Սահմանադրության մեջ սևով սպիտակի վրա գրված է, որ վարչապետը Կառավարության անդամ է, իսկ Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը, սակայն վարչապետի քաղաքական հակառակորդների մի զգալի մասը, զուտ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, շարունակում է հայտարարել, թե վարչապետը դրա իրավունքը չունի: Այն դեպքում, երբ վարչապետը ոչ թե պարզապես իրավունք ունի, այլև պարտավոր է կատարել իր պարտականությունները, եթե չկա լիազորությունների կատարման անհնարինություն (Ս. Սարգսյանի դեպքը):

Տագնապ է առաջացնում, որովհետև կարճաժամկետ, հատվածական խնդիրները լուծելիս գիտակցաբար, թե անգիտակցաբար գեներացվող այս կատարյալ սուբյեկտիվությունն աննկատելիորեն վերածվում է հասարակության արժեհամակարգի անբաժանելի մասի: Որովհետև այդ արժեհամակարգի անխուսափելի սպառողներն են դառնում երիտասարդները, պատանիները, ապագա սերունդները: Նրանք պարզապես սովորում են այն, ինչ տեսնում են, հատկապես, երբ այդ բացարձակ կողմնակալության մրցապայքարին մասնակցում են իրենց ծնողները, հարգված ուսուցիչները, դասախոսները…

Բայց մենք այն վիճակում չենք այժմ, որ այսպիսի «ճոխություններ» մեզ թույլ տանք: Չի կարող այսպես շարունակվել, արժեքային այսպիսի դեգրադացիան հարյուրամյակների հետևանք է ունենալու:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

48 minutes ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

3 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

6 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

7 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

8 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

9 hours ago