

«Բարգավաճ Հայաստանը» գնում է արտահերթ ընտրությունների, որը լինելու է հունիսի 20-ին, և գնում է միայնակ և միմիայն հաղթելու՝ լրագրողների հետ զրույցում վերահաստատեց՝ քանիցս իր կողմից արված պնդումը Միքայել Մելքումյանը։
«Այս նոր ընտրություններին շատ կարևոր է, թե դու ումով ես գնում և ինչով ես գնում։ Խոսքը գնում է՝ ինչ քաղաքական թիմով ես գնում և ինչ ծրագրով՝ ամենակարևորը։ Եվ ես կարծում եմ, որ այդ ումով և ինչով գնալու փաստը վերահաստատում է, որ մենք պետք է գնանք հաղթելու, և դա լինելու է։ Ես հավատում եմ, որ մենք անպայման հաղթելու ենք և նորից կրկնում եմ՝ այդ հաղթելու հանգամանքը չի ենթադրում, որ որևէ քաղաքական ուժ 50 տոկոս + 1 ստանալու է։ Լինելու է բալանսավորված իշխանություն, բայց նորից վերահաստատում եմ, որ Գագիկ Ծառուկյանը լինելու է պետության ղեկավար, որովհետև էտ ումով և ինչով գնալու հանգամանքն է դա վերահաստատում։ Այսինքն՝ հիմա երկրում ստեղծվել են օբյեկտիվ նախադրյալներ, որ պետք է գա մի էնպիսի քաղաքական ուժի լիդեր դառնա ղեկավար, որը երբևիցե իշխանության չի եղել», – հայտարարեց ԲՀԿ-ականը։
Ըստ պատգամավորի՝ պահը հասունացել է, որ ԲՀԿ-ն իր թիմով, լիդերով և ծրագրերով պետք է հաղթանակ տոնի։
«Հունիսի 20-ը լինելու է էն հանգուցային կետը (կարևոր բան եմ ասում), երբ որ այն գնացքը, որ էս երեք տարիների ընթացքում մեզ բերել է այս աղետալի վիճակին, էտ գնացքից մենք պետք է իջնենք, նստենք նոր գնացք, որը մեզ տանելու է մեր երազանքի հայրենիքը, որտեղ լինելու է նոր պաշտպանված, անվտանգ Հայաստան և լինելու է էն տնտեսական նոր քաղաքականությունը, որը էս փոսից մեզ դուրս կբերի»,- ասաց Մելքումյանը։
Քրիստինե Հովսեփյան
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…
Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման…
2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…
Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…