Քաղաքականություն

ՀՀ-Արցախ ռազմաքաղաքական գործակցությունը պետք է խորանա | ԱՀ նախագահ

Հոկտեմբերի սկզբին պատերազմը կանգնեցնելը Հայաստանի քաղաքական ուժերը համարում էին դավաճանություն, հայտարարել է Արցախի նախագահը: Արայիկ Հարությունյանը 44-օրյա պատերազմի մասին նշել է, որ հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել, չի ձևավորվել քաղաքական կոնսենսուս  ընդդիմության և իշխանության միջև: Քաղաքաշինության նախարարության և շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ հակառակորդի կողմից պատերազմին մասնակցում էին նաև Թուրքիան ու հազարավոր վարձկան ահաբեկիչներ, ինչը ևս ազդել է պատերազմի ելքի վրա: Արցախի նախագահը Հայաստանի և Արցախի ապագան տեսնում է նոր ռազմաքաղաքական ավելի խոր համագործակցությամբ:

Արայիկ Հարությունյան (Արցախի Հանրապետության նախագահ) – Մեր ամենամեծ սխալը եղել է այն, որ 1992 թվականի հունիսի 13-ից, երբ հայաթափվեց Շահումյանը, հետո՝ Մարտակերտը, Հադրութի, Մարտունու, Ասկերանի որոշ գյուղեր, մենք տեր չենք կանգնել, և ավելի քան 50 հազար հայ բնակչություն թողել է Արցախը՝ ունենալով հնարավորություն տեղավորելու: Սա պատճառներից մեկն է, քանի որ Արցախում բնակչությունը պետք է լիներ ոչ թե 45 հազար, այլ ավելի քան 200 հազար: Երբ շահումյանցիների 10 տոկոսին էլ տեր չենք կանգնել, և այդ մարդիկ գնացել են:

Թիվ 1

Recent Posts

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

11 minutes ago

​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան

Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման…

31 minutes ago

Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում

2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…

51 minutes ago

Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…

2 hours ago

Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…

2 hours ago

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…

2 hours ago