Քաղաքականություն

Ավինյանը մասնակցել է «Նորարարական լուծումներ Հայաստանում ԿԶՆ-ների իրականացման համար» ծրագրի ղեկավար խորհրդի նիստին

Ապրիլի 28-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը տեսակապով մասնակցել է «Նորարարական լուծումներ Հայաստանում Կայուն զարգացման նպատակների իրականացման համար» ծրագրի ղեկավար խորհրդի նիստին: 

Որպես խորհրդի համանախագահ հանդես գալով ողջույնի խոսքով՝ փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչության կողմից համատեղ ստեղծված առաջին և տեսակով միակ ազգային նորարարական կենտրոնն է, որի ստեղծումը հնարավոր է եղել Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցության շնորհիվ՝ դառնալով ՄԱԶԾ-ի կողմից աշխարհի 60 երկրներում ստեղծած նմանատիպ նորարարական կենտրոնների օրինակելի նախատիպ։ Նա նկատել է, որ ԿԶՆ կենտրոնը դարձել է նորարարության ոլորտում կառավարության հիմնական գործընկերներից մեկը՝ արագ, ճկուն և նորարար մոտեցումներով արձագանքելով տարբեր մարտահրավերներին և, կորոնավիրուսային համավարակով և պատերազմով պայմանավորված, կառավարության վերաձևակերպված առաջնահերթություններին: 

Տիգրան Ավինյանը շեշտել է, որ «Օրակարգ 2030»-ի շրջանակներում Հայաստանը՝ ՄԱԿ-ի անդամ այլ երկրների հետ ստանձնած հանձնառությամբ, պարտավորվել է կյանքի կոչել «Կայուն զարգացման 17 նպատակները» և, ըստ այդմ, Հայաստանի զարգացման տեսլականը, հիմնված ներառական և կայուն աճի, մարդկային կապիտալի համապարփակ զարգացման ու մարդակենտրոն մոտեցումների վրա, լիովին համահունչ է նշյալ հանձնառությանը: Այս առումով փոխվարչապետի պաշտոնակատարը ելակետային է համարել ԿԶՆ նորարարական կենտրոնի դերակատարումը՝ որպես ԿԶՆ-ներին հասնելու գործընթացում հանգույց կառավարության, ՄԱԿ-ի, մասնավոր ոլորտի և ակադեմիայի միջև՝ հավելելով, որ կառավարությունը հակված է խրախուսել կենտրոնի կողմից նոր ծրագրերի իրականացման համար ֆինանսավորումը տարբեր կառույցների կողմից։

«Նորարարական լուծումներ Հայաստանում ԿԶՆ-ների իրականացման համար» ծրագրի ղեկավար խորհրդի նիստին մասնակցել են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Խորհրդի համանախագահ Շոմբի Շարփը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Միհաելա Ստոյկոսկան, ՌԴ կառավարության և դեսպանատան, ինչպես նաև Ռուսաստան-ՄԱԶԾ նպատակային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ և այլն: Նիստի ժամանակ ամփոփվել է «Նորարարական լուծումներ Հայաստանում ԿԶՆ-ների իրականացման համար» ծրագիրը և ներկայացվել են դրա արդյունքները: Նիստի ավարտին քննարկվել են ծրագրի շարունակության հեռանկարները, ինչպես նաև ուրվագծվել հաջորդ քայլերը: 

2018 թ. օժանդակելով Հայաստանի՝ կայուն զարգացման նպատակներին հասնելու հանձնառության իրականացմանը՝ ԿԶՆ կենտրոնը ՀՀ կառավարությանն առաջարկել է նորարարական գործիքակազմ մի շարք ոլորտներում, այդ թվում՝ զբոսաշրջության, առողջապահության, հարկային, շրջակա միջավայրի և այլն՝ աջակցելով փաստահենք քաղաքականությունների մշակմանը և ծառայությունների մատուցմանը։

Թիվ 1

Recent Posts

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

2 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

3 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

4 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

4 hours ago

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

20 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

23 hours ago