

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այն պահին, երբ Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացման իրական հնարավորություններ են նշմարվում (Իրանում Հնդկաստանի դեսպանը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի հետ կապել Հայաստանի տարածքով, նախօրեին Հնդկաստանի դեսպանությունը հայոց ցեղասպանության առթիվ իր հայտարարության մեջ առաջին անգամ օգտագործեց «Ցեղասպանություն» եզրույթը), ինչ-որ մնացորդ ենիչերներ այսօր վաղ առավոտյան այլրել են Գանդիի արձանը Երևանում։
Լավ, այսքան թշնամի, ու դավաճան կարելի՞ է լինել սեփական ազգի, սեփական երկրի նկատմամբ։ Հնդկաստանը Հայաստանի համար կարող է լինել չափազանց կարեւոր գործընկեր պետություն, որը դառնում է տարածաշրջանային ուժային կենտրոն և Հայաստանի հետ բազմաթիվ ընդհանուր շահեր ունի:
Չդավաճանեք բնազդներին, շարունակեք թուրք թշնամի-չթշնամի, ռուս-փրկիչ-ամենափրկիչ բանավեճերի շրջանակից դուրս չգալ, չփորձեք աշխարհին այդ ուղեծրից դուրս նայել։
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…