Լրահոս 24/7

Կապուտան գյուղում հայտնաբերվել էր գանգ. հարուցվել է քրեական գործ

2021 թ. ապրիլի 28-ին Կոտայքի մարզի Կապուտան գյուղի վերջնամասում գտնվող դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է մարդուն համապատասխանող գանգ՝ բազմաթիվ վնասվածքներով, իսկ հարակից տարածքում՝ հողի շերտով պատված, տեղ-տեղ քայքայված տղամարդու դիակ:

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով:

Իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դիակի ինքնությունը պարզելու և օբյեկտիվ քննություն ապահովելու ուղղությամբ: Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հ.Գ. Նախօրեին մամուլում հրապարակվել է տեղեկատվություն, թե, իբր, քննիչներն ու ոստիկանները ժամեր անց են հասել դեպքի վայր: Հարկ ենք համարում նշել, որ դիակի հայտնաբերման մասին հաղորդումը Կոտայքի մարզի ոստիկանությունից Աբովյանի քննչական բաժնում ստացվել է 28.04.21 թ. ժամը 11։30-ին։ Դեպքի վայրը բաժնից գտնվում է շուրջ 20 կմ հեռավորության վրա, և մեքենայով դաշտամիջյան ճանապահով դեպքի վայր հասնելու տևողությունը շուրջ 35 րոպե է։ Դեպքի վայրի զննությունը, ըստ արձանագրության, քննիչի կողմից սկսվել է 12։30-ին՝ ահազանգը ստանալուց մեկ ժամ անց։

Կրկին կոչ ենք անում գործընկեր-լրատվամիջոցներին՝ զերծ մնալ կեղծ լուրեր տարածելուց և հրապարակել միայն ստուգված տեղեկատվություն` տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

2 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

2 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

3 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

3 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

3 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

3 hours ago