Քաղաքականություն
30.04.2021

Մասնակցում են ընտրություններին, որ «Տիտանիկը չսկի»

Մասնակցում են ընտրություններին, որ «Տիտանիկը չսկի»

Ասում էին, որ չեն մասնակցելու «կապիտուլյանտի» կազմակերպած ընտրություններին, բայց նախօրեին պարզ դարձավ՝ մասնակցելու են, դաշինքով են մասնակցելու և համագործակցելու են Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության հետ։ Հանրապետականների գերնպատակը Նիկոլ Փաշինյանին գահընկեց անելն է, ուստի նպատակը վեր է ամեն տեսակ նախկինում եղած ամպագոռգոռ հայտարարություններից և ունեցած համոզմունքներից։ Ասել կուզի՝ հայրենիքի փրկությունն ավելի կարևորված է, քան դեռ երեկ ասվածն ու արվածը։ Պարզապես տպավորություն է ստեղծվում, որ մենք այդպես էլ սկզբունքային քաղաքական ուժերի կարոտ մնացինք, որ օրը մեջ դիրքորոշում չեն փոխում։ Այ, Միքայել Մինասյանը մնաց իր խոսքի տերը՝ անդրդվելի (հազար ափսոս), որի մասին շտապեց տեղեկացնել ֆեյսբուքահայությանը ծավալուն հրապարակմամբ։

 Չնայած չմոռանանք, որ քաղաքականությունը հնարավորինի արվեստ է և ամենաանսպասելի վերադասավորումներն ու կտրուկ որոշումներն էլ պատեհ պահին դառնում են մեծ խաղի անհրաժեշտ բաղադրիչ և նույնիսկ շատ ընդունելի ձևաչափ։ Ինչպես տեղին հիշեցրեց Արմեն Աշոտյանը՝ «Հիտլերին հաղթել են Ստալինը, Չերչիլը և Ռուզվելտը»։

Իհարկե, որքան էլ հասկանալի են արհեստավարժ քաղաքական գործիչների՝ խոսքարվեստի էֆեկտիվ արտահայտչամիջոցներին դիմելու դրդապատճառները,  սակայն համեմատականներ անցկացնել պատմական դեմքերի և այսօրվա գործող անձանց միջև… հատկապես, որ հենց իրենց կողմից այսպիսի հայտարարությունները զավեշտալի են հնչում և ունկնդիրներին ստիպում են մտքով վերադառնալ ոչ վաղ անցյալ, վերհիշել գուցե արդեն մոռացվածը, ռեժիմի կարկառուն առաջամարտիկներին, որ ոչ մի աղերս չունեն Չերչիլի, Ռուզվելտի, տո նույնիսկ Հիտլերի ու Ստալինի հետ… չգիտեմ, իրոք, չգիտեմ։ 

Եվ ընտրական պայքարի մեջ գլխովին նետվող մտահոգ հանրապետականները Հայաստանը չեն դիտարկում որպես «սկող Տիտանիկ», որտեղ պետք է պայքարել՝ «բիզնես դասի տոմս» ունենալու համար։ Իրենք անձնուրաց կռիվ են մղելու, որ «նավը չսկի և «Տիտանիկ» չդառնա»։ Դիցուք շեշտում են, որ կուսակցության ներսում սթափ են և ընկալում են՝ առաջիկա ընտրություններում իրենց դերը օժանդակելն է, կամ, ավելի ճիշտ, աջակցելն է համեմատաբար մեծ շանսեր ունեցող ընդդիմադիր թեկնածուին, և առավել քան թափանցիկ ակնարկում են՝ Սերժ Սարգսյանի բանջարը Ռոբերտ Քոչարյանի հանճարին վնաս չէ։

Այո՛, նախընտրական մրցավազքում յուրաքանչյուրը ձգտում է փայլել իր ճարտասանական հմտությունների ողջ ներկապնակով, բայց անդրադառնանք Արմեն Աշոտյանի հաջորդ, առավել տպավորիչ հայտարարությանն այն մասին, որ իրենք համոզված են՝ այս իշխանությունները կեղծելու են ընտրությունները։ Հիրավի էլ չենք զարմանում, միայն լռում ենք, քանզի խորը շոկից հետո ժամանակ է անհրաժեշտ։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
17:04
Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
16:55
Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
16:43
Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
16:34
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
16:18
Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
16:00
Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան
15:40
​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան
Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում
15:20
Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում
Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
14:39
Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը
14:27
Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը
Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան
14:12
Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան
Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg
13:54
Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg
Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան
13:43
Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան
Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս
13:18
Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս
Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան
12:50
Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան