

Բոստոնում գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Հայ կանանց միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ` հիմնադիր և ղեկավար Բարբարա Մերկերյանի գլխավորությամբ:
Գլխավոր հանձնակատարը նախ ներկայացրել է հայաստանյան ներկայիս իրավիճակը, ապա ընդգրկուն ակնարկ կատարել գրասենյակի բոլոր ծրագրերին: Հադիպման ընթացքում ասոցիացիայի անդամները համագործակցության մի շարք ծրագրեր են առաջարկել, մասնավորապես` հայաստանցի կանանց համար առաջնորդության դասընթացների կազմակերպման ուղղությամբ:
Armenian Art Fair նախաձեռնության համահիմնադիր Նինա Ֆեստեկջյանը ներկայացրել է համաշխարհային հայկական մշակութային ծրագիրը, որը նպատակ ունի Հայաստանում հավաքել ամբողջ աշխարհի հայ արվեստագետներին, և դարձյալ գրասենյակի հետ սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա ամսում ամփոփել համատեղ աշխատանքի ուղղությունները և տեսակապով հանդիպում ունենալ:
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…
Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման…
2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…
Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…