Աշխարհ

27 տարվա համատեղ կյանքից հետո Բիլ Գեյթսը և Մելինդան բաժանվում են

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը և նրա կինը՝ Մելինդան, 27 տարվա համատեղ կյանքից հետո որոշել են ամուսնալուծվել՝ նշելով, որ իրենք այլևս չեն հավատում, որ «կարող են միասին ծերանալ որպես զույգ»։

«Բազմաթիվ մտորումներից և մեր հարաբերությունների վրա շատ աշխատելուց հետո որոշում կայացրեցինք ամուսնալուծվել», – գրել է զույգը Twitter- ում:

Զույգը առաջին անգամ ծանոթացել է 1980-ականներին, երբ Մելինդան միացել է Microsoft ընկերությանը:

Միլիարդատեր զույգը երեք երեխա ունի և ղեկավարում է խոշորագույն մասնավոր բարեգործական հիմնադրամներից մեկը՝ Bill & Melinda Gates Foundation-ը: Այն ստեղծվել է 2000 թվականին: Այդ ժամանակից ի վեր Բիլն ու Մելինդան մեծ գումարներ են ծախսում աղքատության հաղթահարման, կրթության եւ առողջապահության վրա: Մասնավորապես, հիմնադրամը $100 մլն է հատկացրել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին:

Արտյոմ Քոսակյան

Թիվ 1

Recent Posts

Աշխարհի բնակչության առնվազն 2,2 միլիարդը տեսողական խնդիրներ ունի

Աչքի հիվանդությունները և տեսողության խանգարումները լայն տարածում ունեն ամբողջ աշխարհում. դրանցից շատերը կանխարգելիչ միջոցառումների և…

17 mins ago

Կապրենք, կտեսնենք․ Ռոբերտ Քոչարյանը՝ իր հնարավոր կալանավորման մասին

Հիշեցնենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանում ընթանում էր «Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստը, որին մասնակցում էր…

21 mins ago

Արմեն Գրիգորյանը կմեկնի Պրահա և Բեռլին

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահա, որտեղ…

32 mins ago

«Ինտեր»-ի նվերը Մխիթարյանին` 100-րդ խաղի կապակցությամբ

Ինտերի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իտալական «Ինտերի» կազմում անցկացրած 100-րդ հանդիպման առթիվ հոբելյանական խաղաշապիկ է ստացել «ներաձուրիների»…

36 mins ago

236 մլն եվրո՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար

ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանն ԱԺ-ում ներկայացրել է Եվրասիական զարգացման բանկի հետ ստորագրված համաձանյագիրը, համաձայն որի…

42 mins ago

Գերասիմ Վարդանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով 2 ամիս…

46 mins ago