Քաղաքականություն

Սա նույն ձեռագիրն է, որ կիրառվեց Թուրքիայում, երբ Սուրբ Սոֆիան վերածվեց մզկիթի. Վլադիմիր Վարդանյան

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ԱԺ-ի՝ այսօր մեկնարկած նստաշրջանում անդրադարձավ ադրբեջանցիների կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի քանդմանը:

«Սա արվում է մի շարք հստակ պատճառներով՝ վերացնել հայկական ինքնության վերաբերյալ ցանկացած նշույլ Ադրբեջանում, ևս մեկ անգամ ընդգծել Ադրբեջանի հայատյաց վերաբերմունքը, վերացնել այն ճարտարապետական դոմինանտ կառույցը, որ Շուշիում մշտապես լինելու էր՝ բարձր և տեսանելի բոլոր հատվածներից, ևս մեկ անգամ ընդգծել, որ Ադրբեջանը չի ցանկանում որևէ կերպ հանդուրժել որևէ էթնիկ հայի ներկայությունն այդ տարածաշրջանում»,- նշեց Վարդանյանը:

Նա տեղեկացրեց, որ ՀՀ Քրեական նոր օրենսգրքի նախագծի մեջ միջազգային հանցագործությունների շարքում ավելացվել է նոր հանցագործություն, որ վերաբերում է ազգային, ռասայական, կրոնական կամ այլ պատճառով որևիցե խմբի մշակութային արժեքների ոչնչացմանը:

«Ես նախատեսում եմ և՛ բարեկամության խմբերի ղեկավարներին, և՛ համաշխարհային հոգևոր առաջնորդներին իրազեկել այս մասին, և կոչ եմ անում, որ յուրաքանչյուրը կատարի այդ պարտավորությունը»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ սա նույն ձեռագիրն է, որ կիրառվեց Թուրքիայում, երբ Սուրբ Սոֆիան վերածվեց մզկիթի:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

43 minutes ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

3 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

6 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

7 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

8 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

9 hours ago