

«Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզում սկսվել են Սևանա լիճ թափվող գետերի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները:
Ծրագրի նպատակն է մեղմել քովիդ-19-ի սոցիալ-տնտեսական հետևանքները՝ համատեղելով բնապահպանական միջոցառումները ժամանակավոր եկամուտ ստանալու հնարավորության հետ: Ապրիլի 29-ից մայիսի 3-ը Ծակքար և Լիճք համայքների բնակիչների կողմից իրականացվեցին Ծակքար և Լիճք գետերի մաքրման աշխատանքներ, որի արդյունքում հավաքվել է ավելի քան 12,000 կգ աղբ և 70 կգ վերամշակման ենթակա թափոն:
Ծրագիրը տրամադրում է ժամանակավոր աշխատանք և աշխատանքի դիմաց եկամուտ այն մարդկանց, ովքեր տուժել են համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքներից՝ նպաստելով Սևանա լճի և Սևանա լիճ թափվող գետերի էկոհամակարգերի վերականգնմանը: Աշխատանքներն համակարգում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ):
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…
Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման…
2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…
Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…