Քաղաքականություն

Ադրբեջանի նպատակն է ջնջել ցանկացած հայկական հետք տարածաշրջանից. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանցիները շատ են օգտագործում «բազմամշակույթայնություն» տերմինը, բայց իրենց պետական քաղաքականությունը հակասում է այս ձևակերպմանը: Այդ մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեցեղու նկատմամբ իրականացվող վանդալիզմին:  

Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 6-ին պաշտոնական Բաքուն հայտարարել էր, որ Ղազանչեցոց եկեղեցին ուղղափառ է և պատրաստվում է այն բարեկարգել: Ավելին՝ Ադրբեջանի օկուպացիայի ներքո հայտնված Արցախի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանը որակում է որպես ուդիական և զբաղվում է այն յուրացնելու քաղաքականությամբ: 

«Ինձ համար զարմանալի չէ Ադրբեջանի այս գործելակերպը, քանի որ մի քանի տասնամյակ մենք ականատես ենք եղել, թե ինչպես է այդ պետությունը կեղծել և յուրացրել իր հարևանների պատմությունը և դրա հիման վրա իր համար արժեքներ և պետություն է ստեղծել: Մենք պետք է միասնական ճակատով հանդես գանք և մի կողմ թողենք փոխադարձ մեղադրանքները, որոնք խանգարելու են մեր գլխավոր նպատակին»,- ասաց Հայրապետյանը:

Հայրապետյանի խոսքով՝ Ադրբեջանն այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին թույլ չի տալիս մուտք գործել Արցախ՝ տեսնելու, թե ինչ մշակութային վանդալիզիմի կամ սպիտակ ցեղասպանության հետ մենք գործ ունենք:

«Ադրբեջանի նպատակն է ջնջել ցանկացած հայկական ցանկացած հետք տարածաշրջանից, յուրացնել այդ պատմությունը: Սա պետության կողմից տարվող քաղաքականություն է, որն արվում է մի մարդու կողմից, որի համար հերոսը քնած հային կացնահարողն է, հերոսկան քայլ է քայլել «ռազմավարի պուրակով», որը ռասիզմի և քսենոֆոբիայի դրևորում է: Ցավոք, այսպիսի հարևան ունենք մենք, և մեր գործողությունները պետք է լինեն միասնական, որպեսզի դիմակայենք մարտահրավերներին»,- ընդգծեց Տաթևիկ Հայրապետյանը

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

51 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

1 hour ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

1 hour ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

1 hour ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

2 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

2 hours ago