Քաղաքականություն

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց Քրեական նոր օրենսգրքի նախագիծը և կից փաթեթը

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քրեական նոր օրենսգրքի նախագիծը և կից փաթեթը:

Սպասված ու կարևոր է նոր Օրենսգրքի ընդունումը: Վստահ եմ, որ այն մեր պետության քրեական քաղաքականությունը տեղափոխելու է որակական նոր փուլ:

Ընդամենը մի քանի կետով ներկայացնեմ բարեփոխումների հիմնական ուղղությունները.

  • Որդեգրվել է պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման քաղաքականության անցման գաղափարախոսությունը: Ընդլայնվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների ցանկը՝ այդպիսով ազատազրկումը դիտելով որպես ծայրահեղ միջոց և հնարավորություն տալով անձին վերասոցիալականացնել՝ չմեկուսացնելով հասարակությունից։
  • Կատարելագործվել են ներկայում գոյություն ունեցող պատժատեսակների կիրառման ընթացակարգերը։ Օրինակ՝ փոխվել է հանրային աշխատանքներ և տուգանք պատժատեսակների կիրառման վերաբերյալ ձևավորված մոտեցումը:
  • Հստակ սահմանվել են անչափահասների նկատմամբ քրեական պատասխանատվության և պատժի առանձնահատկությունները:
  • Ներդրվել են կոռուպցիայի դեմ պայքարի, հանցագործությունների բացահայտման արդյունավետ մեխանիզմներ, ինչպես նաև իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը, համագործակցության վարույթը (վերջինս ավելի շուտ ուժի մեջ կմտնի` ապահովելով հնարավորինս շուտ նշված գործիքի կիրառումը):
  • Կատարելագործվել են պատժից ազատելու ինստիտուտները:

Քրեական օրենսգրքի նախագծին կցվել էր նաև գործող քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծերը, որոնցով ներդրվելու են համաձայնեցման և համագործակցության վարույթները: Այս վարույթներով հնարավորություն է տրվում.

  • Ընդունել մեղքը և բանակցել նշանակվող պատժի, հանցավոր ծագում ունեցող գույքի վերադարձի հետ կապված հարցերի շուրջ.
  • Բացահայտել հանցագործությունները և դրա փոխարեն ակնկալել մեղմ պատիժ.
  • Խնայել մի դեպքում նախաքննական մարմնի, մյուս դեպքում՝ դատարանի ռեսուրսները, նպաստել նրանց ծանրաբեռնվածության նվազմանը:

Կատարված աշխատանքի համար շնորհակալություն եմ հայտնում Եվրոպայի խորհրդին, Նախագիծը մշակած աշխատանքային խմբին և, բնականաբար, Արդարադատության նախարարության ներգրավված աշխատակիցներին, որոնք մեծ ջանքեր են գործադրել Նախագիծը մեր ռազմավարական մոտեցումներին առավել համապատասխանեցնելու և վերջնական տեսքի բերելու մասով:

Թիվ 1

Recent Posts

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

14 minutes ago

​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան

Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման…

34 minutes ago

Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում

2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…

54 minutes ago

Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…

2 hours ago

Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…

2 hours ago

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…

2 hours ago