

Ծառուկյանը ասել է, թե մինչև 3 մլն դրամ վարկառուներին ազատելու է վարկերից: Ի՞նչ է սա նշանակում: Եթե սեփական միջոցներվ է անելու, ապա ինչու՞ դա հիմա չի անում, եթե խոսքը գնում է մարդկանց օգնելու մասին: Կասկածելի է, որ նման հաշվարկ է: Ավելին, այս պարագայում ԿԸՀ-ն կարա դիտարկի որպես ընտրակաշառքի խոստում և հետևաբար ոչ միայն թույլ չտա, որպեսզի ծրագրում ընդգրկվի, այլև կարող է գործ հարուցել և չգրանցել ընտրություններին:Եթե պետական միջոցների հաշվին է դա անելու, հետևաբար որտեղի՞ց այդ պետական միջոցները:
Եվ ինչու՞ պետք է պետության հաշվին սպասարկվի անձնական վարկերը: Էլ չասեմ, թե ինչ բացասական հետևանքներ կարող է ունենալ այդպիսի գործընթացը պետական ֆինանսների և դրամի վրա, որը մի քաի անգամ ավելի ծանր վիճակի մեջ դնի հենց այդ նույն մարդկանց ու մնացած բոլորին:Եթե բանկերի հաշվին է, ապա ո՞ր բանկերն են համաձայն այդ քայլին գնալ:
Ո՞ր բանկերի հետ է համաձայնեցվել դա և ո՞րն է բաների շահը: Չէ որ բանկային համակարգում շատ լուրջ ֆինանսական ճեղքում կառաջանա: Ավելացնեմ նաև, որ անհնար է նման բան պայմանավորվել բանկերի հետ մեկը իրենց շահից ելնելով չեն համաձայնվի, մյուսը՝ բանկերը անհատներ չեն, այլ ունեն բազմաթիվ բաժնետերեր և ներսի, և դրսի, որոնք միանշանակ չեն համաձայնվի նմանատիպ առաջարկին: 2.2 մլն մարդու մինչև 3 մլն դրամ վարկերը, դրանց տոկոսագումարները, ենթադրում եմ, որ ահռելի թվեր կլինեն:
Եթե վերոգրյալների կոմբինացիաներ են, ապա ավելի անարդյունավետ, խուճուճ ու անիրատեսական կլինեն:
Հետևությունս մեկն է, որ ժողովրդահաճո, որոշակի կոռուպցիոն էլեմենտներով հայտարարություն է արվել: Հուսով եմ, որ դեռ կմեկնաբանեն, թե ինչ են առաջարկում: Չնայած, որ ընտրարշավը չսկսած են այսպիսի առաջարկներ անում, բա որ սկսվի, ի՞նչ են անելու։
Նարեկ Այվազյանի ֆեյսբուքյան էջից։
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…