Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց. Արա Այվազյան

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ընդգծելով այն ուղղությունները, որոնցով պետք է ակտիվացվեն համատեղ ջանքերը:

«Եվս մեկ անգամ վերահաստատեցի մեր հստակ դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց: Բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով է հնարավոր հասնել համապարփակ քաղաքական կարգավորման, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և խաղաղություն ու կայունություն կբերի Հարավային Կովկաս։

Եվ նման կարգավորման հիմքում պետք է առաջին հերթին ընկած լինի Արցախի կարգավիճակի որոշումն այն սահմաններում, որտեղ ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը: Կարգավորման սկզբունքները մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից, և մենք շահագրգռված ենք միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատով օժտված այդ ձևաչափի գործունեության առավել ամրապնդման և ակտիվացման մեջ։

Հայկական կողմը կիսում է Մինսկի խմբի համանախագահ երկրների միասնական դիրքորոշումը, որը ներկայացվեց ապրիլի 13-ի հայտարարությամբ առ այն, որ «հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը` կողմերին հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա»,- ասել է Արա Այվազյանը:ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատարի խոսքով՝ անդրադարձ է կատարվել  նաև Արցախում առկա հումանիտար խնդիրներին: «Արցախում կենսապայմանների վերականգնման նպատակով ձեռնարկվող քայլերի համատեքստում կցանկանայի ևս մեկ անգամ երախտագիտությամբ նշել ռուսական կողմի ջանքերը: Այսօր արցախցիների համար առավել քան կարևոր է մարդկանց իրենց տուն վերադառնալու, ենթակառուցվածքների, բնակելի ֆոնդի վերականգնման, բնականոն կյանքի հաստատման, առողջապահության հետ կապված խնդիրների լուծումը»,- նշել է Այվազյանը:

Թիվ 1

Recent Posts

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

15 minutes ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

1 hour ago

Գևորգ Պապոյանն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, շրջել է արտադրամասերով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…

2 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…

3 hours ago

Գյումրիում և Փարաքարում մեկնարկում է ՏԻՄ արտահերթ ընտրությունների քարոզարշավը

ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Այսօրվանից Գյումրիում և Փարաքար խոշորացված համայնքում…

4 hours ago

«Կոպեկ առ կոպեկ վերադարձնելով» հարց չի լուծվելու

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Երեւի…

7 hours ago