

ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Վանաձորում նախատեսվում է
13,93 կմ ջրատար խողովակաշարի մոնտաժում, 3 ջրընդունիչների կառուցում, օրվա կարգավորիչ ջրամբարների և պոմպակայանի վերակառուցում, 22,87 կիլոմետր բաշխիչ ցանցի կառուցում և 9,79 կիլոմետր երկարությամբ ջրագծերի տնային միացումների մոնտաժում։ Ջրաչափական հորերի թիվը 1127 է։
Ծրագրի հաջող ավարտից հետո քսանչորսժամյա գրաֆիկով՝ խմելու ջուրը կհասնի Վանաձորի Բազում և Դիմաց թաղամասերի և հարակից տարածքների` ավելի քան 4500 բնակչի։ Ներդրումը կկազմի 3 միլիոն 348 հազար եվրո։
Լեռնապատում նախատեսվում է
Օրվա կարգավորիչ ջրամբարի վերակառուցում, 6,8 կիլոմետր երկարությամբ բաշխիչ ցանցի վերակառուցում, մոնտաժվող մուտքագծերի երկարությունը կազմում է 1,5 կիլոմետր, անհատական տնային միացման ջրաչափական հորերի թիվը 151 է։
Ծրագրի հաջող ավարտից հետո, քսանչորսժամյա գրաֆիկով՝ խմելու ջուրը կհասնի Լեռնապատ համայնքի` ավելի քան 600 բնակչի։ Աշխատանքների իրականացման համար ներդրումը կկազմի 175 հազար 264 եվրո։
Արդյունքում Վանաձոր և Լեռնապատ համայնքներում վերը նշված աշխատանքների համար նախատեսվում է իրացնել 3 միլիոն 523 հազար եվրո, որը տրամադրվում է ՀՀ կառավարության, Գերմանական վերակառուցման վարկերի բանկի (KFW) և Եվրոպական միության (Հարևանության ներդրումային գործիք) կողմից։ Նույն ծրագրի շրջանակներում շուտով աշխատանքները կմեկնարկեն նաև Լոռու մարզի Ամրակից, Անտառամուտ, Ձորագյուղ, Գուգարք, Հոբարձի, Վարդաբլուր, Կուրթան և Վահագնի համայնքներում։
Լոռիում այս փուլում նախատեսվում է ներդնել 6 միլիոն 963 հազար եվրո։ Համայնքային ենթակառուցվածքների ծրագիրը համակարգվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ կողմից, ՏԿԵՆ Ջրային կոմիտեի մասնակցությամբ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…