Քաղաքականություն

Մեր շախմատիստն ընկավ իր փորած փոսը. ԱԱԾ նախկին տնօրենը՝ Սերժ Սարգսյանի մասին

«Նա երբեք չի պահում իր խոստումները»,- «ժողովուրդ» օրաթերթի հետ հարցազրույցում ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանը քննադատել է Սերժ Սարգսյանին․

«Նա ցանկանում էր խափանել Անդրկովկասում Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանն ու կայունացմանը տանող գործընթացը: Սա նրա այն ժամանակվա գործողությունների և ներկայիս վարքի հիմնական ուղերձն է: Այն բանից հետո, երբ Կարապետյանը վարչապետի պաշտոնում նշանակալի դրական արդյունքներ գրանցեց տնտեսության մեջ եւ խորհրդարանական ընտրություններում հաղթեց որպես ՀՀԿ առաջնորդ, Սերժ Սարգսյանն առաջարկեց նրան բավարարվել առաջին փոխվարչապետի պաշտոնով եւ անձամբ շարունակել ղեկավարել: Սակայն մինչ այդ նա հրապարակային ամբողջ ազգին խոստացել էր երբեք չզբաղեցնել ղեկավար պաշտոններ Հայաստանում. չհավակնել վարչապետի պաշտոնին, ինչպես նաեւ չդառնալ նախագահ կամ ԱԺ նախագահ:

Եվ հիմա նա փորձում է մարդկանց ներշնչել, որ եթե կառավարությունը գլխավորեր Կարապետյանը, ապա համանախագահները կարող էին խստացնել իրենց վերաբերմունքը Հայաստանի հանդեպ: Ակնհայտ է, որ սա մատից հոտ քաշած մտավախություն է, քանի որ համանախագահների կողմից դիրքի փոփոխության ռադիկալ պատճառ չկար, եւ նրանք ակնհայտորեն առաջնորդվելու էին նույն մադրիդյան սկզբունքներով, որոնք դրված էին բանակցային գործընթացի հիմքում:

Իսկ ինչ ստացվեց Սերժ Սարգսյանի քայլերի արդյունքում, ով վերաշարադրեց Սահմանադրությունը իր եւ իր կուսակցության համար, իսկ հետո փորձ արեց ապահովել իր պաշտոնավարման երրորդ ժամկետը, մենք տեսնում ենք առաջին ձեռքից: Չէ՞ որ եթե նա բարոյական մարդ լիներ, ապա հեղափոխությունից եւ խառյտառակ հեռացումից հետո, նա կազատեր ՀՀԿ-ի ղեկավարումը ավելի երիտասարդների համար, որպեսզի այդ քաղաքական ուժին նոր ոգի տար, որը տասնամյակներով ղեկավարել է Հայաստանը: Իսկ ի՞նչ նա արեց դրա փոխարեն. իր անձով փակեց երիտասարդների մուտքը եւ դրանով ոչնչացրեց կուսակցությունը:

Եվս մեկ բան. ինչու էր պետք Սահմանադրություն փոխել, փոխել կառավարման համակարգը, ո՞ւմ էր դա պետք, ազգի՞ն, նրանց ինչ-որ մեկը երբեւէ հարցրե՞լ է: Եվ ինչ Սահմանադրություն է այն, որն այնպիսի պայմաններ է առաջարկում, որ խորհրդարանականները ստիպված են արդեն երկրորդ անգամ կազմակերպել վարչապետի հարցի ընտրությունն այնպես, որ այն չանցնի: Պատգամավորները ստիպված են գնալ իրենց խղճին եւ համոզմունքներին հակառակ, որպեսզի չխոչընդոտեն այս արատավոր համակարգին:

Իսկ պատասխանը պարզ է. Սերժ Սարգսյանն իր համար այնպիսի Սահմանադրություն էր կարել, որպեսզի հետագայում հնարավոր չլիներ նրան հեռացնել իշխանությունից: Սակայն ինչպես ասվում է հայտնի ասացվածքում՝ «Փոս փորողն ինքն է փոստն ընկնում»: Եվ ահա մեր շախմատիստն ընկավ թակարդը»,- ասել է Պետրոսյանը։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

24 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

33 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

45 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

54 minutes ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

1 hour ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

1 hour ago