Լրահոս 24/7

Տասնութ անձ մեղադրվում է խուլիգանության համար Զարթոնք գյուղում տեղի ունեցած վիճաբանության գործով

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում կատարված բազմակողմանի  քննությամբ պարզվել է, որ 2020 թ. հուլիսի 27-ին Զարթոնք գյուղի բնակիչներից մեկի և համայնքի ղեկավարի տեղակալի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որին մասնակից են դարձել նրանց ընկերները։ Ժամեր անց վիճաբանությունը վերսկսվել է, որի ընթացքում կողմերը միմյանց նկատմամբ կիրառել են փայտե մահակներ, երկաթյա ձողեր, ապակյա տարաներ, քարեր, ինչի արդյունքում նրանցից մեկին պատճառվել է ծանր, իսկ մի քանիսին՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ անձանցից մեկը 2020 թ. հունվարի 3-ին նույնատիպ վիճաբանության է բռնվել հարևան գյուղի մի քանի այլ բնակիչների հետ, որի ընթացքում նրանցից մեկին պատճառել է մարմնական վնասվածք:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ միջադեպի 18 մասնակցի մեղադրանք է առաջադրվել, որոնցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավ, իսկ մյուսների նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Թիվ 1

Recent Posts

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

4 minutes ago

​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան

Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման…

24 minutes ago

Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում

2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…

44 minutes ago

Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…

1 hour ago

Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…

2 hours ago

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…

2 hours ago