Լրահոս 24/7

Անկախ ճակատագրի վայրիվերումներից՝ պարտավոր ենք նշել Շուշիի ազատագրման օրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հաղթանակի օրվա, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի ստեղծման օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Հարգելի հայրենակիցներ,

շնորհավորում եմ Հայրենական Մեծ Պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ։ Սա մեծ տոն է, որով մենք արդարացիորեն հպարտանում ենք։ Մենք այն մշտապես նշել և շարունակելու ենք նշել, քանզի հսկայական է եղել հայ ժողովրդի ներդրումը 20-րդ դարի արհավիրքի՝ ֆաշիզմի դեմ պայքարում և այդ պայքարում հայ ժողովուրդն ահռելի կորուստներ է կրել։

Ավելի քան 500 հազար հայորդի Խորհրդային Միության և դաշնակից պետությունների բանակներում, դիմադրության շարժման շարքերում մասնակցել է այդ ավերիչ պատերազմին, 300 հազար հայորդիներ զոհվել են հանուն հաղթանակի, 107-ը արժանացել Խորհրդային Միության հերոսի բարձր կոչմանը։ Այս ամենը մեզ թույլ է տալիս պնդելու, որ հայ ժողովուրդը Խորհրդային Միության այլ ժողովուրդների հետ միասին որոշիչ դերակատարում է ունեցել հաղթանակի կերտման գործում։ Մենք մեր նշանակալից լուման ենք ներդրել Եվրոպան և մարդկային ողջ քաղաքակրթությունը ավերիչ պատերազմից փրկելու և ֆաշիզմի ճիրաններից ազատելու գործում։

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին կոփվել և աննախադեպ բարձունքների է հասել մեր զինվորականությունը՝ ռազմարվեստի գործում ձեռք բերելով բարձր պրոֆեսիոնալիզմ։ Պատերազմի և դրան հաջորդած տարիներին հազարավոր հայորդիներ դարձել են Խորհրդային բանակի սպա, իսկ շատերը հասել են ռազմական ծառայության ամենաբարձր գագաթների։ Մենք հպարտանում ենք նրանցով և միշտ կենդանի կպահենք նրանց հիշատակը։

Այդ զինվորականության կորիզն էր, որ հետագայում կազմեց Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի և Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի ողնաշարը։ Այդ զինվորականությունն էր, որ կամավորների՝ մերօրյա հայդուկների հերոսական ոգու հետ միաձուլվելով ազատագրեցին Շուշին։ Այդ զինվորականությունն էր, որ հայ ժողովրդի աննկուն կամքի և վճռականության հետ միասին, վճռեցին Արցախի ազատության համար մղվող պայքարի ելքը։ Ցավալիորեն, այսօր Շուշին մեզ հետ չէ։ Մենք սգում ենք նրա գերությունը, բայցև գիտակցում, որ անկախ ճակատագրի վայրիվերումներից ու ներկա իրողություններից, մենք պարտավոր ենք նշել նրա ազատագրման օրը։ Այն մեր նորագույն պատմության փառահեղ էջերից է և կարևորագույն նշանակություն է ունեցել մեր ժողովրդի համար։ Ազատագրված Շուշին պատվար է հանդիսացել Արցախի անվտանգության ապահովման համար։ Դրանով հանդերձ այն փաստացի նախադրյալներ է ստեղծել Արցախի պետականաշինության համար և անշրջելի դարձրել արցախահայության ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքարը։

Այսօր մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հայկական հինավուրց քաղաքի ազատագրման համար։ Այսօր մենք խոնարհվում ենք Արցախի պաշտպանության համար՝ հայ ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմներում զոհված մեր բոլոր նահատակների առաջ։

Հավերժ փառք նրանց։

Խորն է մեր ցավը, անամոքելի են մեր վերքերը: Սակայն գիտենք նաև, որ զուր չէր նրանց զոհաբերությունը, նրանք ընկան իրենց հայրենիքի պաշտպանության համար, նրանք զոհվեցին ազատության համար։ Մենք պարտավոր ենք անմար պահել նրանց հիշատակը ու պարտավոր ենք շարունակել նրանց գործը։ Դավաճանած կլինենք նրանց, եթե այսօր չլծվենք մեր հայրենիքի հզորացման ու շենացման գործին։ Դավաճանած կլինենք նրանց հիշատակը, եթե չկառուցենք ամուր պետություն, որը կապահովի Արցախի վերածնունդը»:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

24 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

33 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

45 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

54 minutes ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

1 hour ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

1 hour ago