Քաղաքականություն

Եթե ճիշտ խոսք ասելիս տարազով չենք ասում, ուրեմն ազգային չե՞նք․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ազգային ուժ փնտրողներին

97% հայերով բնակեցված տարածքում արդյո՞ք տարօրինակ չէ առանձին վերցրած ազգային ուժ փնտրելը, հռչակվելը կամ թախտին նստած դրան սպասելը։

Ի՞նչ է նշանակում ազգային. եթե ճիշտ խոսք ասելիս տարազով չենք ասում, ուրեմն ազգային չե՞նք։

Երբ ասում ենք` եկեք կոռուպցիայի դեմն առնենք կամ հետաքննենք պատերազմի ձախողումները, դա ազգային չէ՞։

Մենք վաղուց ազգայինը վերածել ենք պետության և այսօր ազգայինը պետականն է։ Ազգայինը Հանրապետությունն է։ Ազգային է ցանկացած քայլ, որը միտված է Հանրապետությունն ամրապնդելուն և հայկական պետականությունը կայացնելուն։

Եթե դուք զուտ ազգայինը (էթնիկականը) պետությունից բարձր եք դասում, ապա վերջում կորցնում եք պետականությունը և շարունակում զբաղվել ազգապահպան ու հայապահպան միջոցառումներով, բայց արդեն այլ պետությունների տարածքում։

“Ազգային” բառի անվերջ շահարկումը դեռ չի նշանակում լինել ազգային, բայց Հայաստանի շահերի պաշտպանությունը արդեն իսկ ինքնին ազգային է և դա պարզ ու նույնիսկ պարզունակ ճշմարտություն է։ Մեծ հաշվով` ազգային հորջորջվողները փորձում են մանիպուլացնել, իբրև թե իրենք ազգային են, իսկ մյուսները՝ ապազգային։ Սա իհարկե ընդամենը դեմագոգիա է ու պոպուլիզմի մի դրսևորում։ Բոլոր այն գաղափարախոսություններն ու ուժերը, որոնք գործում են Հայաստանում և հանուն Հայաստանի, արդեն իսկ ազգային են, և դա չի կարող լինել միայն մեկի մենաշնորհը։

Վերջապես պետք է հասկանանք, որ մենք այլևս օսմանյան հպատակներ չենք և քաղաքացիներն ենք անկախ պետության։ Պետք է հստակ ամրագրենք, որ եկել է հասունանալու և պետություն ունեցող ու պետություն կառուցող ազգ դառնալու ժամանակը, քանի որ դա է հայկական պետականության շարունակական գոյության գրավականը։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

2 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

3 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

3 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

3 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

3 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

3 hours ago