Լրահոս 24/7

Էջմիածնում սպասվում է ասֆալտապատման բում. Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը տեղեկացրել է՝ այսօր Էջմիածին քաղաքի ավագանին հաստատել է 750 մլն դրամի, շուրջ 1 հա (հեկտար) մակերեսով ասֆալտապատում կատարելու նախագիծ: 

Հաստատված նախագծով ասֆալտապատվող հատվածներն ընդգրկում են Հունան Ավետիսյան, Թորոս Ռոսլինի (նախկին՝ Լիսիցյան), Գրիգոր Նարեկացու, Վարդան Մամիկոնյան (հատված), Կոմիտասի փողոց (2 հատված), Թորամանյան, Ֆրանց Վերֆելի (նախկին Շոլոխովի), Այվազովսկու, Ա. Մանուկյան 1-ին թաղամասի թվով 3 փողոցները (այդ թվում՝ այգուն հարող փողոցները), Վիկտոր Համբարձումյան (նախկին Լոմոնոսովի) 1-ին փակուղին, թիվ 2 երաժշտական դպրոցի հետնամասի ճանապարհը, Սբ. Մովսես Խորենացու 0,2, 4, 22, 24, 26 շենքերի բակերը, Լեոնիդ Ազգալդյան (նախկին Վռամ Կոստանյան) թիվ 3 և 5 շենքերի բակերը, Սբ. Գրիգոր Լուսավորչի (նախկին Կամոյի) թիվ 2, 2Ա, և 4 շենքերի բակերը, Շահումյան 69, 71, և 73, Սբ. Մ. Մաշտոցի թիվ 8Ա, 8Բ, 8Գ և 8Վ, Արագածի զանգված թիվ 16 շենքի բակը, Անդրանիկ թաղամասի ներքին փողոցը, Րաֆֆու (նախկին Մռավյան) փողոցը, Զվարթնոց թաղամասի կենտրոնական փողոցը, Եկմալյան փողոցը, Արագածի 2-րդ զանգվածի փողոցներ, Տերյան 1-ին փակուղին: 

«Ելնելով հաստատված նախագծի ծավալից՝ հարկ ենք համարում նշել, որ ասֆալտապատման աշխատանքները կատարվելու են երկու փուլով: Ըստ այդմ՝ Անդրանիկ թաղամասի ներքին փողոցը, Րաֆֆու (նախկին Մռավյան) փողոցը, Զվարթնոց թաղամասի կենտրոնական փողոցը, Եկմալյան փողոցը, Արագածի 2-րդ զանգվածի փողոցները, Տերյան 1-ին փակուղին և Արամ Մանուկյան 1-ին թաղամասի թվով 1 փողոց կասֆալտապատվեն երկրորդ փուլով՝ 2022 թվականին: Էջմիածին համայնքի ավագանին 2021 թվականի մայիսի 10-ի արտահերթ նիստով հաստատել է վերոնշյալ աշխատանքների կատարման համար «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի կողմից բաց մրցույթի հայտերի ներկայացման սահմանված ժամկետը կրճատելու որոշում՝ աշխատանքների կատարման համար մրցույթները հնարավորինս շուտ հայտարարելու, անցկացնելու և ասֆալտապատումը օր առաջ մեկնարկելու նպատակով»,- տեղեկացրել է Էջմիածնի քաղաքապետը: 

Բացի այս ծրագրից, հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ Էջմիածնում կատարվելու են նաև 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով, որով նախատեսված են հետևյալ աշխատանքները՝ Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի ասֆալտապատում. Բաղրամյան փողոցի մայթերի հիմնանորոգում՝ սալիկապատմամբ. Սբ. Մովսես Խորենացու փողոցի հիմնանորոգում (ջրահեռացման համակարգի կառուցում, ասֆալտապատում). Արամ Մանուկյան 2-րդ թաղամասի կոյուղու կառուցում:

Թիվ 1

Recent Posts

Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում ասվում է հետևյալը՝…

6 mins ago

Հաջիևն ու Բայրամովը դեսպանների հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են մուսուլմանական երկրների դեսպանների…

3 hours ago

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

4 hours ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

4 hours ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

4 hours ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

4 hours ago