Լրահոս 24/7

ՀՀ ՄԻՊ-ը լրագրողին սպառնալու կապակցությամբ գրություն կուղարկի Ոստիկանություն

Լրագրող Նանե Արզումանյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և տեղեկացրել, որ իր մասնագիտական գործունեության կապակցությամբ ստացել է անձնական բնույթի սպառնալիքներ սոցիալական ցանցի կեղծ ու իրական մի շարք օգտատերերից։ 

Նանե Արզումանյանի դիմումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ, ապա նաև աշխատակազմը կապվել է նրա հետ։ Լրագրողը մանրամասներ է փոխանցել այն մասին, որ մայիսի 9-ին Եռաբլուրում նկարահանած և հրապարակած տեսանյութի առնչությամբ իրեն թիրախավորել են սոցիալական ցանցերի կեղծ և իրական օգտատերեր, նրանցից ստացել է անձնական բնույթի սպառնալիքներ, վիրավորանքներ, արժանապատվությունը նվաստացնող նամակներ։ Նա նշել է, որ թիրախավորվել են նաև ընտանիքի անդամները՝ շահարկման առարկա դարձնելով պատերազմում զոհված իր եղբորը։ 

Ըստ Ն. Արզումանյանի՝ խոսքը վերաբերում է նաև հրապարակված տեսանյութում երևացող զոհված զինծառայողի մորը թիրախավորելուն: Այդ նամակները Նանե Արզումանյանը կուղարկի նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ: 

Լրագրողը նշել է, որ այսօր դիմելու է Ոստիկանություն և խնդրել է Պաշտպանին հետևել իրավապահ մարմինների աշխատանքին։ 

Հաշվի առնելով, որ, ինչպես դիմումում նշել է լրագրողը, հարցն առնչվում է մասնագիտական գործունեության կապակցությամբ իրեն թիրախավորելուն` Մարդու իրավունքների պաշտպանը գրություն կուղարկի Ոստիկանություն` ուշադրության ներքո պահելու համար գործի ընթացքը։ 

Նշենք, որ երեկ Եռաբլուր այցելած «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին զոհված զինվորների մայրերը շատ վատ են դիմավորել, նրա հասցեին հնչեցրել ծանր մեղադրանքներ:

Թիվ 1

Recent Posts

​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան

Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման…

11 minutes ago

Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում

2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…

30 minutes ago

Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…

1 hour ago

Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…

1 hour ago

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…

2 hours ago

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

2 hours ago