

Լիտվայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորյա Չմիլիտե-Նիլսենի եւ լիտվացի խորհրդարանականների հետ:
Այս տարի լրանում է Հայաստանի եւ Լիտվայի միջեւ հարաբերությունների հաստատման 30-ամյակը եւ Լիտվայի խորհրդարանի խոսնակը նշել է, որ մեծ ուրախությամբ է հյուրընկալում հայկական պատվիրակությանը։
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ երկու երկրներն ունեն երկխոսության մեծ շրջանակ, որը հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա: Հայաստանի խորհրդարանի խոսնակը բարձր է գնահատել Լիտվայի աջակցությունը Հայաստանին համաճարակի դեմ պայքարում եւ երախտագիտություն հայտնել լիտվական կողմին Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին Լիտվայի բարձր մակարդակով մասնակցության համար:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ հրաժարվելով վերադարձնել հայ ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց:
Ի հավելումն դրա՝ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է հայատյացության իր քաղաքականությունը, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ արցախահայերը որեւէ պարագայում չեն կարող անվտանգ ապրել այդ երկրի կազմում:Սեյմասի նախագահը նշեց, որ Լիտվան շարունակում է անհանգստություն հայտնել ինչպես ռազմագերիների վերադարձի գործընթացի ընթացքի, այնպես էլ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ի թիվս որոնց Արարատ Միրզոյանը տեղեկացրել է գործընկերներին Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ եւ հրավիրել այդ օրերին Հայաստանում իրականացնել դիտորդական առաքելություն:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…