«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։
Այս մասին տեղեկացնում է դաշինքի ֆեյսբուքյան էջը։
Արմեն Գեւորգյանը տարբեր տարիների զբաղեցրել է ՀՀ նախագահի օգնականի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի, ՀՀ փոխվարչապետի, Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները:














