

Պաշտոնական այցով Լիտվայի հանրապետությունում գտնվող Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, հանդիպեց Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ։
Ողջունելով հայկական պատվիրակությանը՝ Լիտվայի նախագահը փաստել է, որ այս տարի լրանում է մեր երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ կարեւորել է Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի վավերացումը, որը սույն թվականի մարտի 1-ին արդեն ուժի մեջ է մտել։Նաուսեդան Արարատ Միրզոյանին է փոխանցել իր զորակցության խոսքերը 44-օրյա պատերազմի ընթացքում տուժածների ընտանիքներին։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա երկխոսության մակարդակը, ընդգծել է, որ դրանք հիմնված են փոխադարձ հարգանքի վրա և հույս հայտնել, որ համավարակի հաղթահարմանը զուգահեռ կրկին կակտիվանան երկկողմ շփումները։
Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի համակարտության շուրջ առկա իրավիճակը՝ Հայաստանի խորհրդարանի խոսնակը ընդգծել է, որ անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով՝ ամրագրելու արցախահայերի ինքնորոշման իրավունքը։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…