Facebook

Քոչարյանականներ ու սերժիկականներ, հանեք հայրենասերի ու սրբի ձեր դիմակները․ Վասակ Դարբինյան

Լրագրող Վասակ Դարբինյանի էջից։

Էդ՝ որ արդեն վեց ամիս ռազմահայրենասիրական մուննաթախառը մեղադրանքներ եք հնչեցնում՝ Արցախի կեսը տվեցին դավաճան իշխանությունները, հազարավոր զոհեր ու տասը հազար վիրավոր ունեցանք պատերազմի հետևանքով,- դո՛ւք ինչ էիք անելու, հարգելի՛ անդավաճան մեղադրողներ, եթե դուք լինեին իշխանությունը:

Դե իհարկե, դուք ոչ մի թիզ հող թշնամուն չէիք հանձնելու, ընդհակառակը, դուք Ադրբեջանի առնվազն կեսը գրավելու էիք, ոչնչացնելու էիք թուրք-ադրբեջանական բանակը, հազարավոր վարձկան ահաբեկիչներին զինաթափելու էիք ու գերի էիք վերցնելու, բայրաքթարներն ու իսրայելական անօդաչուները որսալու էիք օդում, տանկերը վաղօրոք լարած թակարդներն էիք գցելու…

Միայն թե չասեք՝ կանխելու էիք պատերազմը: Ձեր բոլորի լուռ աջակցությամբ, ոչ մի թիզ հող չհանձնելու ձեր ցուցամոլական «հայրենասիրությամբ», խաղաղության ու հաշտության ձգտումը պարտվողականություն որակելով՝ դուք արտաքին ճակատում երկիրը նպատակասլաց ընդառաջ եք տարել պատերազմին, իսկ ներքին ճակատում հրել, հասցրել եք անդունդի եզրին…

Ու վերջին պահին փախել եք իշխանությունից և ձեր արածների համար պատասխանատվությունից:

Ասվածը ձե՛ր մասին է, քոչարյանականներ ու սերժիկականներ, հանեք հայրենասերի ու սրբի ձեր դիմակները: Դուք կարող եք մոլորեցնել միայն միամիտներին, ամեն ինչից անտեղյակներին ու պատեհապաշտներին: Այսօրվա իշխանությունն ընդամենը ձեր արածների պատասխանատվության բեռն է ստանձնել, երբեմն չգիտակցելով, թե ինչ է անում, թե ինչ մղձավանջի մեջ է հայտնվել, և, այո, ի վերջո՝ ձախողվելով:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

27 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

37 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

48 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

57 minutes ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

1 hour ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

2 hours ago