Լրահոս 24/7

Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի «Սկոլկովո» նորարարական կենտրոն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում, այցելել է «Սկոլկովո» նորարարական կենտրոն։ Այն Ռուսաստանի ամենախոշոր նորարարական էկոհամակարգն է, որտեղ գործում են ավելի քան երեք հազար տեխնոլոգիական ընկերություններ, ստարտափներ, խոշոր ռուսական ու օտարերկրյա գործընկեր ընկերությունների հետազոտական խմբեր։

«Սկոլկովո» հիմնադրամի նախագահ, Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչը Հայաստանի նախագահին է ներկայացրել «Սկոլկովո»-ում իրականացվող նախագծերն ու նորարարական կենտրոնի ընդլայնմանն ուղղված առաջիկա ծրագրերը։

Նախագահ Արմեն Սարգսյանը շրջել է տեխնոպարկում գործող մի շարք ընկերությունների լաբորատորիաներում, որոնք մասնագիտացած են նորագույն տեխնոլոգիաների, առողջապահական ոլորտի թվայնացման, օնկոլոգիական հիվանդությունների ախտորոշման, մոլեկուլյար և գենետիկ փորձաքննությունների, վերականգնվող էներգետիկայի և այլ ոլորտներում, ինչպես նաև այցելել ավիատիեզերական առաջատար Boeing, արտադրական ավտոմատիզացմամբ զբաղվող Faruc ընկերությունների գրասենյակներ։ Հանրապետության նախագահը հանդիպել է տեխնոպարկի տարածքում գործող մի շարք ստարտափների ներկայացուցիչների հետ: Վերջիններս հայտնել են, որ հետաքրքրված են իրենց արտադրանքն արտահանել հայաստանյան շուկա և գործունեություն ծավալել Հայաստանում։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է նաև տեխնոպարկի գիտական միջուկը համարվող Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտ, որը զբաղվում է տեխնոլոգիական նորարարությունների մշակմամբ ու զարգացմամբ։ Ռեկտոր Ալեքսանդր Կուլեշովը նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել ինստիտուտի ենթակառուցվածքային հնարավորությունները, կրթական ու նորարարական նախագծերը։ «Շատ ուրախ կլինենք կապեր հաստատել Հայաստանի, հայկական գիտական հանրության հետ»,– նշել է Կուլեշովը։ Շրջայցի ընթացքում նախագահը հանդիպել է ինստիտուտում աշխատող մի խումբ գիտնականների հետ, որոնք ներկայացրել են են արհեստական բանականության ու հեռահաղորդակցության ոլորտում իրենց մշակումները։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի գիտական ու կրթական միջավայրը ժառանգել է խորհրդային տարիների լավագույն ավանդույթները։ «Հայաստանում շատ տաղանդավոր երիտասարդներ կան, ինչպես նաև մաթեմատիկայի, ֆիզիկայի, բնական գիտությունների լավ դպրոց։ Մեծ հետաքրքրություններ ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ։ Շատ ուրախ կլինեմ, եթե կարողանանք Սկոլկովոյի գիտատեխնոլոգիական ինստիտուտի հետ համատեղ ծրագիր իրականացնել»,– ասել է նախագահ Սարգսյանը՝ մասնավորապես ներկայացնելով նախագահական ATOM նախաձեռնությունը, որի նպատակը Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների, արհեստական բանականության մշակումն ու զարգացումն է։

Թիվ 1

Recent Posts

​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան

Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման…

14 minutes ago

Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում

2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…

33 minutes ago

Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…

1 hour ago

Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…

1 hour ago

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…

2 hours ago

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

2 hours ago