ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ծնողների և եղբոր հետ պատվաստվել է COVID-19-ի դեմ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարի պաշտոնակատարը պատվաստվել է AstraZeneca պատվաստանյութով:
COVID-19-ի դեմ պատվաստումները Հայաստանում մեկնարկել են ապրիլի 13-ից, շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում: Հայաստանն ունի Sputnik V, AstraZeneca և CoronaVac պատվաստանյութերը: Ռուսաստանյան «Sputnik-V»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց` 18-54 տարեկան բուժաշխատողների, 18-54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: Իսկ AstraZeneca-ով պատվաստումներն իրականացվում են 55 տարեկանից սկսած բոլոր խոցելի խմբերի անձանց շրջանում, նաև 18 և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: CoronaVac-ով պատվաստումները ևս իրականացվում են 55 տարեկանից բարձր խոցելի խմբերի շրջանում, նաև 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ կամավորության սկզբունքով: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում: Գործում են նաև շարժական պատվաստումային խմբեր հանրային վայրերում: Կարող են պատվաստվել նաև Հայաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիները:
Մարտի 14-ին աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա։ «Հայաստանի Հանրապետության վարչապետը հաստատել է, որ ընդունում…
ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունը բանակցությունների ավարտի և…
ԱՄՆ-ն գնահատում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ավարտին հասցնելու հարցում։…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտից հետո ԵՄ դիտորդների…
ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր…