ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու համար նախաձեռնված ստորագրահավաքն ընթացքի մեջ է:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
Ստորագրահավաքին միացած պատգամավորի թիվը դեռ չի նշվում:
Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտնել էր, որ հաշվի առնելով Սյունիքում, Գեղարքունիքում և ՀՀ սահմանամերձ գոտիներում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, հանդես են գալիս Աժ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։
Արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի ստորագրությունը:














