Քաղաքականություն

Հայաստանն իրավունք չունի ընկրկելու որևէ աշխարհաքաղաքական պրոցեսի նկատմամբ․ Խաչատուր Քոքոբելյան

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը գրում է․

Նախօրեին Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումն ակնհայտ ագրեսիա է ՀՀ ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների նկատմամբ և ՀՀ տարածքային ամբողջականության խախտում է:

Ակնհայտ է, որ տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումների և գործընթացների արդյունքում փորձ է արվում ոտնահարել Հայաստանի շահերը: Հայաստանն իրավունք չունի ընկրկելու որևէ աշխարհաքաղաքական պրոցեսի նկատմամբ, որը ոտնահարում է ՀՀ ինքնիշխանությունն ու միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքը:

Հայաստանի Հանրապետությունն անհապաղ պետք է ձեռնարկի հստակ քայլեր՝ թշնամու զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից ժամ առաջ հեռացնելու ուղղությամբ:

Մեր գնահատմամբ խնդրի հանգուցալուծման երկու ճանապարհ կա՝ քաղաքական-դիվանագիտական կամ ռազմական:

Որպես առաջնային քայլ Հայաստանը պետք է՝

1. Անհապաղ դիմի ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները և տարածքային ամբողջականությունը վերականգնելու հստակ պահանջով:

2. Անմիջականորեն պետք է դիմի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային, նաև որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ երկրներ, պահանջելով վերջիններից գործուն քայլերի իրականացում Ադրբեջանի զինված ուժերին միջազգայնորեն ճանաչված ՀՀ սուվերեն տարածքից դուրս բերելու համար:

3. Միևնույն ժամանակ մենք՝ որպես ինքնիշխան պետություն, պարտավոր ենք ամենասեղմ ժամկետներում կազմակերպել ՀՀ սահմանների պատշաճ ռազմական պաշտպանությունը:

Նաև վտանգավորության աստիճան մտահոգիչ ենք համարում ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության ակնհայտ կրավորական պահվածքը այս օրհասական իրավիճակում, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ՌԴ ինքն է ստանձնել հիմնական միջնորդի պարտավորությունը, ավելին՝ որպես ՀՀ ռազմավարական դաշնակից պայմանագրային մի շարք պարտավորություններ ունի ՀՀ նկատմամբ:

Մենք ակնկալում ենք միջազգային հանրության կողմից հստակ և գործուն քայլեր, քանզի միմիայն բարոյական աջակցության մասին հերթապահ հայտարարությունները խնդիրը չեն լուծի, ավելին՝ ստեղծված իրավիճակում անգործությունը կհանգեցնի տարածաշրջանում իրավիճակի շեշտակի վատթարացման, ուստի պետք է ժամ առաջ պատրաստ լինենք ցանկացած տիպի զարգացման և մեր ռազմաքաղաքական լիարժեք ինքնապաշտպանությունը կազմակերպելուն:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

2 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

4 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

7 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

8 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

9 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

10 hours ago