ԱՄՆ-ն սպասում է, որ Ադրբեջանը անհապաղ ետ կքաշի զորքերը Հայաստանի հետ սահմանից և կհրաժարվի սադրանքներից: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱՄՆ պետդեպարտամենտին։
«ԱՄՆ-ն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանի լարվածության աճի մասին զեկույցներին, եւ համարում է, որ զորքի յուրաքանչյուր տեղաշարժ այդ տարածքներում անպատասխանատվություն է»,- հայտարարել են ԱՄՆ պետդեպարտամենտից։














