Այսօր ՀՀԿ և «Հայրենիք» կուսակցությունը հուշագիր են ստորագրել, որով ձևավորվել է «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինք: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դաշինքի ցուցակներում չի լինի: Բայց դա չի նշանակում ընտրության չմասնակցել: Այս մասին հուշագրի ստորագրությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Սերժ Սարգսյանը։














