Եթե որևէ մեկդ տեղյակ է գործող իշխանությունների կողմից կայացրած որևէ որոշման մասին, որով հակադրվել են ռուսական շահերին, որևէ որոշում, որով փորձել են դուրս դնել մեզ ռուսական ազդեցության գոտուց, ապա խնդրում եմ նշել:
Գործող իշխանություններին քննդատողներն ամեն ինչ արել են, որ այդ քննադատությունները դուրս լինեն որևէ տրամաբանությունից, խոցելի լինեն և իրականությանը չհամապատասխանեն: Նրանք գործողներին ներկայացրել են հակառուսական, հակապուտինական, սորոսական, արևմտամետ, սակայն գործողները ոչ մի որոշում չունեն ընդդեմ Ռուսաստանի:
Դա պրոպագանդան արել է իբր անկախ նյուզմեյքերների միջոցով, արել են ֆեյքերի ու այն ռեսուրսների շնորհիվ, որով ինտենսիվ ատելություն, բռնություն և վախեր են տարածել: Իսկ իրականությունը ճիշտ հակառակն է եղել. գործող իշխանություններն իրականացրել են ավելի պրոռուսական քաղաքականություն, քան նույնիսկ Սերժ Սարգսյանը, բայց անունը դրել են ինքնիշխանություն: Միայն դեռ չեն գերազանցել Լևոն Տեր Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին, բայց ոնց երևում է՝ կհասնեն առնվազն, եթե համաձայնեն ռուսական ռազմաբազայի տեղակայում կամ տեղաբաշխում Սյունիքի մարզում՝ ասենք 50 տարով և տրամադրեն ադրբեջանցիներին որևէ միջանցք Սյունիքով՝ առանց մեր կողմի վերահսկողության կամ նաև մեր ինչոր մասնակցությամբ:
Էական է այն, որ հիմա ընտրություններից առաջ այսքան բան հասկանում են գրեթե բոլորը և դրանից հետևում է արտաքին այլ կենտրոների կողմից մեզ ուղղակի աջակցության կոչեր և գործելու հստակ պատրստակամություն: Այսինքն, կոտրվում է այն միֆը նաև, թե մենք աշխարհում միայնակ ենք: Սակայն, ցավալի է, որ գործող իշխանությունները չեն օգտագործելու այդ հնարավորությունը, որպեսզի ի վերջո բալանսավորենք ուժային հակազդեցությունները և դադարենք դոփել տեղում:
Ուզում եմ նշել՝ մեկ արդյունավետ հնարավորություն է առաջացել, որ կարող ենք կիրառել, որպեսզի գործողները տեղից շարժվեն, հակառակ դեպքում ստիպենք տեղից շարժվել ռուսական ուժերին՝ ի շահ Հայաստանի: Դա այս ամենը հասկացող, գնահատող և ցանկացող ուժերի միասնականության դրևորումն է: Առնվազն այդ մասին հրապարակային բարձրաձայնող ուժերը պետք է գնան միավորման և մոբիլիզացնեն ժողովրդին՝ առանց նախկինների, առանց գործողների և ոչ իրենց դեմ, այլ հանուն մեր պետականության: Ըստ հրապարակումների, այդպիսի ուժերն են՝ Ցեղակրոնները, Բևեռը, Հանուն Հանրապետությանը, Հանրապետությունը և Ազատ Դեմոկրատները: Ցանկալի կլինի տեսնել նաև ՔՈ-ն, բայց իրենք փոքր ինչ այլ կերպ են մեկնաբանում իրավիճակը, ավելի մոտ ԻՔ-ին ու Լհկ-ին:
Միգուցե տասնյակ պատճառներ կան, որ այս ուժերը միասնական հանդես չեն գալիս ու չեն միավորվի ընտրություններին, բայց կլոր սղան, միասնական հայտարարություններ և հավաքներ կարող են կազմակերպել, և միգուցե ընտրություններին հավաքական մասնակցեն: Նշեմ, որ այլ ուժեր, խմբեր և անհատներ ևս կան, որ բարձրաձայնում են ու տեսնում են այն, ինչի մասին գրել եմ, որոնք հընթացս կարող են մասնակից դառնալ նկարագրածս գործընթացներին:
Ի վերջո, ես որպես քաղաքացի, որը հետևում է ու մասնակցում է քաղաքական գործընթացներին ցանկանում է որպեսզի այս թևի համախմբում տեղի ունենա, այլապես կկորցնենք այն, ինչի մասին մինչև այս խոսել ենք, որ ուզում ենք իրականանա՝ համերաշխություն, ինքնիշխանություն, ժողովրդավարություն, արդարադատություն, պաշտպանություն և անվտանգություն:
Ցավալի կլինի, որ ազգային, ազատական ու ժողովրդավարական ուժերը հերթական անգամ ձախողեն համերաշխությունն իրար մեջ որևէ պաշտոնի, կոչումի, ցուցակի համարի ու անձնական խնդիրների կամ ամբիցիաների պատճառով, այն էլ այս կրիտիկական պահին, որը լայն ու միգուցե անկրկնելի հնարավորություն է բոլորիս համար:
Ես մեծ հաճույքով կմասնակցեմ այս հավաքականի ձևավորմանը: Վստահ եմ, որ ժողովրդի լայն զանգվածներ կողջունեն, որ աշխարհի տարբեր քաղաքական կենտրոններ կողջունեն և բոլորը կհամագործակցեն: Ինչ որ փուլից, խանգարելու ու չստացվելու պարագայում, նաև նախկիններն ու գործողները նույնպես կհամագործակցեն, որովհետև իրապես Հայաստանի ու Արցախի հիմնախնդիրները լուծելու բանալին սա է:
Նարեկ Այվազյանի ֆեյսբուքյան էջից։
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…