Քաղաքականություն

Մշակել ենք նոր տնտեսական քաղաքականություն, որը շուտով կներկայացվի ավելի լայն քննարկման. Վահան Քերոբյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ Դիլիջանում մեկնարկել է «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» խորագրով ֆորումը, որին մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

«Մենք մշակել ենք նոր տնտեսական քաղաքականություն, որը շուտով կներկայացվի արդեն ավելի լայն քննարկման։ Այդտեղ առանցքային դեր ունի գիտությունը՝ որպես մեր երկրի զարգացման, կարելի է ասել միակ ճանապարհ, որովհետև մեր փոքր բնակչություն ունեցող փոքր երկրում ուժեղ տնտեսություն ունենալու համար կա միայն մեկ ճանապարհ՝ ստեղծել ինչքան հնարավոր է բարձր ավելացված արժեք և այդ ավելացրած արժեքը պետք է ստեղծի յուրաքանչյուր մարդ։

Դրա միակ հնարավոր տարբերակը ինչքան հնարավոր է բարձր գիտելիքահեն կոմպոնենտ ունենալն է մեր երկրի տնտեսության մեջ: Փոխում ենք պատկերացումները և մյուս տարի կարծում եմ արդեն պատրաստ կլինենք կրթության համակարգին ներկայացնել, թե տնտեսությանը ինչ աշխատակիցներ են պետք տարբեր ոլորտներից: 

Գաղտնիք չէ, որ հիմա կրթությունն ու տնտեսությունն իրարից շատ անկախ են աշխատում, և մեր նպատակն է այնպես անել, որ այս երկու համակարգերը համահունչ լինեն և ծառայեն մեր առջև դրված մարտահրավերների հաղթահարմանը»,- իր խոսքում մասնավորապես ասել է Վահան Քերոբյանը:

Թիվ 1

Recent Posts

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի…

18 minutes ago

ՊՆ-ն ռեզերվի տակ է պահում Շամշադինի զբոսաշրջային ենթակառուցվածքները. բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի պարոն Փաշինյան, Այս նամակը գրում եմ ոչ միայն որպես Հայաստանի Ռեստորատորների և Հյուրանոցատերերի Ասոցիացիայի…

35 minutes ago

ԵՄ-ին անդամակցությունը Վրաստանի գլխավոր նպատակն է. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, թե ԵՄ-ին անդամակցություն իրենց գլխավոր առաջնահերթությունների թվում է։ «Մենք…

43 minutes ago

Ռուբինյանն ու Քըլըչը հանդիպում են ունեցել

Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը հանդիպել են Անթալիայի դիվանագիտական ֆորումի…

1 hour ago

Ֆասթ Բանկն իր նոր՝ 36-րդ մասնաճյուղը բացել է Ալավերդիում

Ֆասթ Բանկն իր նոր՝ 36-րդ մասնաճյուղը բացել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում։ Նոր մասնաճյուղը տեղակայված…

1 hour ago

Թուրքիան զգուշորեն շարունակում է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը

Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում հանդիպում են ունեցել։ Հանդիպման ընթացքում…

1 hour ago