Քաղաքականություն

ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը քննության կամ առևտրի առարկա լինել չեն կարող

Վերջին օրերին Սյունքիում տեղի ունեցող իրադարձությունները մի շարք ներքին ու արտաքին ուժերի կողմից կապվում են դեպի Նախիջևան սուվերեն միջանցքի տրամադրման ադրբեջանական ցանկության հետ։ Մինչդեռ Հայաստանը պաշտոնական մակարդակով գործի է դրել անվտանգության ապահովման հնարավոր մեխանիզմները և փորձում է զերծ պահել տարածաշրջանը հերթական էսկալացիայից՝ ադրբեջանաթուրքական լոբբին ամբողջ թափով լծվել է Սյունիքի միջով ոչ հայկական վերահսկողության ներքո ճանապարհ ստանալու գերնպատակի իրականացմանը։

Նման հեռանկարն արմատապես անընդունելի է․ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը քննության կամ առեւտրի առարկա լինել չեն կարող, այն ուղղակիորեն հարվածում է Հայաստանի Հանրապետության պետական եւ գոյաբանական շահերին։ Բացի այն, որ Ադրբեջանը մինչ այժմ հրաժարվում է կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետով սահմանված գերիների վերադարձի պարտավորությունը, 9-րդ կետով սահմանված «ենթակառուցվածքների ապաշրջափակումն» էլ նախատեսում է բաց հաղորդակցություն՝ առանց որևէ կողմի սուվերեն իրավունքի շրջանցման եւ առանց նախապայմանների։ Այս համատեքստն այն կարմիր գիծն է, որի վերաբերյալ չեն կարող լինել այլ մոտեցումներ։

Ուրվագծվում է նաեւ այն իրողությունը, որ Հայաստանի դիմումները ՌԴ-ին եւ ՀԱՊԿ-ին մնում են անհասցե եւ չեն արժանանում այն արձագանքին, որը բխում է ողջ իրավա-պայմանագրային հիմքերի ոգուց։

Հանուն Հանրապետության կուսակցությունը կոչ է անում վճռական միջոցներով կանխել հայկական շահերի հաշվին տարածաշրջանային գործընթացները և օգտագործել ՀՀ անվտանգային ողջ ներուժը՝ հակառակորդի սադրանքները չեզոքացնելու նպատակով։

Միաժամանակ առաջարկում ենք քաղաքական դաշտում քիչ թե շատ կշիռ ունեցող բոլոր քաղաքական ուժերին՝ ներկայացնել «Զանգեզուրի միջանցքի» սպառնալիքի չեզոքացման վերաբերյալ սեփական տեսակետները, որոնք կարող են օգտակար լինել իրավիճակի համընդհանուր հանգուցալուծման համար։

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմին

Թիվ 1

Recent Posts

Պետք է կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…

54 minutes ago

Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի կազմակերպած հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…

1 hour ago

Բաքվի դատարանում այսօր հարցաքննվել է Դավիթ Բաբայանը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…

2 hours ago

ԱՄՆ-ում տարածքների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել Կիևին

Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…

2 hours ago

Ճապոնիան Հայաստանի կարևոր գործընկերներից է. Հակոբ Արշակյան

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի…

2 hours ago

Պատրաստ ենք բանակցել ԱՄՆ-ի հետ. ֆոն դեր Լայեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոմիությունը ԱՄՆ-ին առաջարկել է արդյունաբերական…

3 hours ago