ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 18-ի նիստում Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրեց ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:
«Հաշվետու 2020 թվականը աշխարհում եւ հատկապես Հայաստանի համար բավականին ծանր տարի էր` դրանից ածանցված տնտեսական եւ սոցիալական մարտահրավերներով: Համավարակի տարածումից հետո թե՛ առողջապահական եւ թե՛ տնտեսական հետագա զարգացումների առումով աշխարհը գտնվում էր անորոշության մեջ, ինչը ենթադրում էր նաեւ ԿԲ ծրագրային կանխատեսումների պարբերաբար վերանայում: Դիտվել է տնտեսական ակտիվության կտրուկ անկում»,- ասաց Մարտին Գալստյանը: Նման իրավիճակում Կառավարությունը տարվա ընթացքում իրականացրել է սոցիալական եւ տնտեսական օժանդակությանն ուղղված հարկաբյուջետային քաղաքականություն: Տարվա առաջին երեք եռամսյակում, հաշվի առնելով պահպանվող թույլ համախառն պահանջարկի ներքո գնաճային զարգացումները, ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն եւ աստիճանաբար ավելացրել խթանման չափը՝ իջեցնելով հիմնական վերաֆինանսավորման տոկոսադրույքը ընդհանուր հաշվով 1.25 տոկոսային կետով:
ԿԲ նախագահի ներկայացմամբ՝ տարեվերջին տնտեսության վերականգնման հեռանկարի եւ գնաճային զարգացումների տեսանկյունից լրացուցիչ անորոշություն են առաջացրել սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությունը եւ դրան զուգահեռ համավարակի նոր ալիքի բռնկումն ու արագ տեմպերով տարածումը:
Տնտեսաքաղաքական անորոշության պայմաններում ՀՀ ֆինանսական շուկաներում արձանագրվել է ռիսկերի աճ, իսկ արժութային շուկայում՝ ՀՀ դրամի որոշակի արժեզրկում:
ԿԲ-ն, շարունակելով հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի քաղաքականությանը, ֆինանսական շուկայում բնականոն գործունեության ապահովման նպատակով արտարժութային շուկայում ունեցել է իրավիճակային փոքր չափով մասնակցություն: Ըստ 2021-ի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի՝ ՀՀ-ում դեռեւս պահպանվում է ցածր տնտեական ակտիվություն եւ պահանջարկի թույլ միջավայր:
Նշվեց, որ 2021-ին կլինի համախառն պահանջարկի դանդաղ վերականգնում: Դրական զարգացումներ առավել տեսանելի են եղել արդյունաբերության եւ ծառայությունների ճյուղերի թողարկումներում, իսկ ներքին պահանջարկի՝ սպասվածից արագ տեմպերով վերականգնմանը հիմնականում նպաստել են արտերկրից դրամական փոխանցումները եւ տնտեսության վարկավորման ավելի դրական զարգացումները:
Նախորդ տարեվերջից սկսած՝ ՀՀ-ում արձանագրվել է գնաճի էական արագացում, ինչը հիմնականում պայմանավորված է միջազգային ապրանքահումքային շուկաներից փոխանցվող եւ դրամի արժեզրկմամբ դիտարկվող առաջարկի մեկանգամյա գործոններով, ուստի այն, ըստ զեկուցողի, կրում է կարճաժամկետ բնույթ եւ տարեվերջից սկսած՝ կնվազի՝ մոտենալով նպատակային 4% ցուցանիշին:
Չնայած գնաճի եւ գնաճային սպասումների որոշակի ավելացմանը՝ Կենտրոնական բանկի համարժեք գործողությունների արդյունքում իրավիճակը գնահատվում է կառավարելիության տիրույթում եւ հիմնականում խարսխված: Նշվեց, որ հասարակության մոտ ավելացել են գնաճի ապագայի նկատմամբ ուղեգծի վերաբերյալ անորոշությունները, ուստի եւ ԿԲ-ն հետեւողական է լինելու գնաճային սպասումների զարագացման ցանկացած ռիսկի չեզոքացման հարցում:
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:…
Հայաստանում փետրվարին միջին ամսական աշխատավարձը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 4.1%-ով։ Այս մասին…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ կրթության մինչև…
ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն…
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանայիի հետ:…
Հուլիսի 4-ին Երեւանի «Հրազդան» մարզադաշտում կկայանա Զեմֆիրայի համերգը: Տեղեկությունն այդ մասին հրապարակված է Զեմֆիրայի պաշտոնական…