Քաղաքականություն
18.05.2021

ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն. հանձնաժողովը քննարկեց ԿԲ գործունեության տարեկան հաղորդումը

ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն. հանձնաժողովը քննարկեց ԿԲ գործունեության տարեկան հաղորդումը

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 18-ի նիստում Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրեց ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:

«Հաշվետու 2020 թվականը աշխարհում եւ հատկապես Հայաստանի համար բավականին ծանր տարի էր` դրանից ածանցված  տնտեսական եւ սոցիալական մարտահրավերներով: Համավարակի տարածումից հետո թե՛ առողջապահական եւ թե՛ տնտեսական հետագա զարգացումների առումով աշխարհը գտնվում էր անորոշության մեջ, ինչը ենթադրում էր նաեւ ԿԲ ծրագրային կանխատեսումների պարբերաբար վերանայում: Դիտվել է տնտեսական ակտիվության կտրուկ անկում»,- ասաց Մարտին Գալստյանը: Նման իրավիճակում Կառավարությունը տարվա ընթացքում իրականացրել է սոցիալական եւ տնտեսական օժանդակությանն ուղղված հարկաբյուջետային քաղաքականություն:  Տարվա առաջին երեք եռամսյակում, հաշվի առնելով պահպանվող թույլ համախառն պահանջարկի ներքո գնաճային զարգացումները, ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն եւ աստիճանաբար ավելացրել  խթանման չափը՝ իջեցնելով հիմնական վերաֆինանսավորման տոկոսադրույքը ընդհանուր հաշվով 1.25 տոկոսային կետով:

ԿԲ նախագահի ներկայացմամբ՝ տարեվերջին տնտեսության վերականգնման հեռանկարի եւ գնաճային զարգացումների տեսանկյունից լրացուցիչ անորոշություն են առաջացրել սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությունը եւ դրան զուգահեռ համավարակի նոր ալիքի բռնկումն ու արագ տեմպերով տարածումը:

Տնտեսաքաղաքական անորոշության պայմաններում ՀՀ ֆինանսական շուկաներում արձանագրվել է ռիսկերի աճ, իսկ արժութային շուկայում՝ ՀՀ դրամի որոշակի արժեզրկում:

ԿԲ-ն, շարունակելով հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի քաղաքականությանը, ֆինանսական շուկայում բնականոն գործունեության ապահովման նպատակով արտարժութային շուկայում ունեցել է իրավիճակային փոքր չափով մասնակցություն: Ըստ 2021-ի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի՝ ՀՀ-ում դեռեւս պահպանվում է ցածր տնտեական ակտիվություն եւ պահանջարկի թույլ միջավայր:

Նշվեց, որ 2021-ին կլինի համախառն պահանջարկի դանդաղ վերականգնում: Դրական զարգացումներ առավել տեսանելի են եղել արդյունաբերության եւ ծառայությունների ճյուղերի թողարկումներում, իսկ ներքին պահանջարկի՝ սպասվածից արագ տեմպերով վերականգնմանը հիմնականում նպաստել են արտերկրից դրամական փոխանցումները եւ տնտեսության վարկավորման ավելի դրական զարգացումները:

Նախորդ տարեվերջից սկսած՝ ՀՀ-ում արձանագրվել է գնաճի էական արագացում, ինչը հիմնականում պայմանավորված է միջազգային ապրանքահումքային շուկաներից փոխանցվող եւ դրամի արժեզրկմամբ դիտարկվող առաջարկի մեկանգամյա գործոններով, ուստի այն, ըստ զեկուցողի, կրում է կարճաժամկետ բնույթ եւ տարեվերջից սկսած՝ կնվազի՝ մոտենալով նպատակային 4% ցուցանիշին:

Չնայած գնաճի եւ գնաճային սպասումների որոշակի ավելացմանը՝ Կենտրոնական բանկի համարժեք գործողությունների արդյունքում իրավիճակը գնահատվում է կառավարելիության տիրույթում եւ հիմնականում խարսխված: Նշվեց, որ հասարակության մոտ ավելացել են գնաճի ապագայի նկատմամբ ուղեգծի  վերաբերյալ անորոշությունները, ուստի եւ ԿԲ-ն հետեւողական է լինելու գնաճային սպասումների զարագացման ցանկացած ռիսկի չեզոքացման հարցում:

Լրահոս
Վարչապետը ներկա է գտնվել ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացմանը
20:07
Վարչապետը ներկա է գտնվել ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացմանը
Եվրոպայի խորհուրդը դիտորդական առաքելություն կուղարկի Թուրքիա
19:34
Եվրոպայի խորհուրդը դիտորդական առաքելություն կուղարկի Թուրքիա
Հայաստանում աշակերտ չունեցող դպրոց կփակվի
19:13
Հայաստանում աշակերտ չունեցող դպրոց կփակվի
Տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը
18:57
Տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը
Ուկրաինայում ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա․ Զելենսկիի գրասենյակ
18:37
Ուկրաինայում ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա․ Զելենսկիի գրասենյակ
ՊՆ-ն հերքել է սահմանին կրակոցների մասին Ադրբեջանի հայտարարությունը
18:18
ՊՆ-ն հերքել է սահմանին կրակոցների մասին Ադրբեջանի հայտարարությունը
ՌԴ-ում հնարավոր չէ այլ պետության վարորդական իրավունքով վարորդ աշխատել
17:55
ՌԴ-ում հնարավոր չէ այլ պետության վարորդական իրավունքով վարորդ աշխատել
BMW-ն իր մեքենաներում կանցնի չինական AI-ի
17:42
BMW-ն իր մեքենաներում կանցնի չինական AI-ի
Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը
17:40
Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը
Վիետնամի ԱԺ խոսնակը շրջայց է կատարել Պատմության թանգարանի ցուցադրությունների սրահներում
17:12
Վիետնամի ԱԺ խոսնակը շրջայց է կատարել Պատմության թանգարանի ցուցադրությունների սրահներում
Շնորհակալ ենք մեր հանդեպ Հայաստանի վստահության համար. ԵՄ առաքելություն
16:54
Շնորհակալ ենք մեր հանդեպ Հայաստանի վստահության համար. ԵՄ առաքելություն
Ուկրաինան օրինակ է, թե ինչ կարող է պատահել. Կոպիրկին
16:34
Ուկրաինան օրինակ է, թե ինչ կարող է պատահել. Կոպիրկին
Կուսակցությունումոր խնդիրներ կան, որևէ մեկը չի բացառում. Խանդանյան
16:12
Կուսակցությունումոր խնդիրներ կան, որևէ մեկը չի բացառում. Խանդանյան
Հունիսի 30-ից ՌԴ մեկնողները պետք է 72 ժամ առաջ տեղյակ պահեն ՌԴ պատկան մարմիններին
15:54
Հունիսի 30-ից ՌԴ մեկնողները պետք է 72 ժամ առաջ տեղյակ պահեն ՌԴ պատկան մարմիններին
Հունաստանը հրապարակել է 25 մլրդ եվրոյի պաշտպանական ծրագիրը
15:40
Հունաստանը հրապարակել է 25 մլրդ եվրոյի պաշտպանական ծրագիրը