Քաղաքականություն

Ընտրություններին կմասնակցի նաև «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը

«Հանուն Հանրապետության» և «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունները հայտարարեցին ժողովրդավարական երկու ուժերի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու մասին: Դաշինք կազմելու մասին հուշագիրը ստորագրեցին երկու կուսակցությունների առաջնորդներ Արման Բաբաջանյանը և Լևոն Շիրինյանը:

Այսպիսով, այս ուժերը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» անվանմամբ:

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը նշեց, որ իրենք որոշել են առաջիկա ընտրություններում հանդես գալ միասնական ճակատով ու իրենց նպատակն է 2018 թվականի հեղափոխության իդեալների ու բացթողումների վերհանման իրականացումը:

«Մեր երկրում պակասում է վճռականությունը, այս ուժը լինելու է նա, որ դրսևորելու է կամք, սկզբունքայնություն ու մինչև վերջ գնալու ցանկություն: Մենք կանգնած ենք մեր պատմության ճակատագրական խնդիրները լուծելու առաջ, այսօր ավելի սուր է վիճակը, քան 1920 թվականին, երբ Հայաստանում բռնազավթվեց իշխանությունը»,- ասաց Շիրինյանը՝ ավելացնելով, որ Հանուն Հանրապետության կուսակցության հետ որևէ տարաձայնություն չունեն, հարցերի քննարկումները եղել են կարճ , ունեն համախոհություն և տրամադրություն՝ միասին գնալու դեպի ընտրություններ:

«Հույս ունեմ, որ մեր դաշինքը կունենա նույն տրամաբանությունը: Հայաստանը պետք է ունենա վերընթաց զարգացում, մեր առաջ դնում ենք արդիականացման, արդյունաբերության զարգացման, գիտատեխնիկական ու մշակութային բարձր արժեքների վրա հիմնված պետություն ունենալու նպատակ»,- ասաց Լևոն Շիրինյանը:

Իր հերթին, Արման Բաբաջանյանը անդրադարձավ Սյունիքում ստեղծված իրավիճակին:

«Այսօր Սյունիքով անցնում է Հայաստանի ինքնիշխանության ողնաշարը ու մեր արձագանքից է կախված, թե որքան անկոտրում կմնա այդ ողնաշարը, որքանով կհաջողենք մեր ձգտումների մեջ: Մենք առաջիկա խորհրդարանում պետք է նյութականացնենք մեր նպատակները: Այն ինչ տեղի է ունենում այսօր մեր երկրում՝ ընտրական գործընթացների հետ գրեթե անհամատեղելի են: Այսօր լուռ գործելու, աշխատանքով դրսևորվելու ժամանակաշրջան է, իսկ եթե որոշում ենք խոսել, ապա միայն կոնկրետ ծրագրերից, խնդիրներից, առարկայորեն, վեր հանելով ներքին և արտաքին անվտանգային խնդիրները»,- ասաց Բաբաջանյանը՝ ընդգծելով, որ առաջիկա ընտրությունները մեր պետականության համար ոչ պակաս կարևոր միջոցառում է:

Թիվ 1

Recent Posts

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

15 minutes ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

1 hour ago

Գևորգ Պապոյանն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, շրջել է արտադրամասերով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…

2 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…

3 hours ago

Գյումրիում և Փարաքարում մեկնարկում է ՏԻՄ արտահերթ ընտրությունների քարոզարշավը

ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Այսօրվանից Գյումրիում և Փարաքար խոշորացված համայնքում…

4 hours ago

«Կոպեկ առ կոպեկ վերադարձնելով» հարց չի լուծվելու

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Երեւի…

7 hours ago