Քաղաքականություն
19.05.2021

Ձեր հաջողությունը կլինի բոլորիս հաջողությունը. Մհեր Գրիգորյանը՝ Պարեկային ծառայության ուսուցման մասնակիցներին

Ձեր հաջողությունը կլինի բոլորիս հաջողությունը. Մհեր Գրիգորյանը՝ Պարեկային ծառայության ուսուցման մասնակիցներին

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հյուրընկալվել է Ոստիկանության կրթահամալիրում և հանդիպում ունեցել Պարեկային ծառայության ուսուցման ծրագրի մասնակիցների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը և Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

Փոխվարչապետի պաշտոնակատարը ողջույնի խոսքում նշել է.

«Վստահ եմ՝ ձեզ բազմիցս ներկայացվել են այն նպատակը, ռազմավարական միտքը ու նշանակությունը, որ մենք դնում ենք բարեփոխումների, մասնավորապես՝ ոստիկանության բարեփոխումների մեջ: Ուզում եմ որ և՛ մենք, և՛ դուք անկեղծ հավատանք այդ ռազմավարական նպատակներին, որովհետև եթե մենք չպատկերացնենք՝ դեպի ուր ենք գնում և ինչ նպատակ ունենք, մեր ցանկացած բարեփոխումից բխող գործողություն կլինի ձևական, ինչը մասնավորապես ոստիկանության պարագայում ուղղակի կլինի անիմաստ: Վստահ եմ, որ մենք հավատում ենք այդ նպատակին, և այս բարձր դերը, որ դուք ունեք այդ նպատակին հասնելու գործընթացում ամենից կարևորն է:

Երբ մենք խոսում ենք մարդու իրավունքների պաշտպանվածության մասին, մենք միշտ պետք է հաշվի առնենք, որ մեր ընկալումները պետք է լինեն արդիական, որովհետև մարդու իրավունքներն էլ են դինամիկ: Գործիքակազմը, որով մենք դրան կհասնենք, պետք է լինի արդի, նոր ու զարգացող: Իհարկե, բավականին հեշտ է դասական իմաստով նկարագրել մարդու իրավունքները թղթի վրա և ընդունել այն որպես իրավական ակտ, բայց եթե այդ նպատակն իրականացնող չլինի, գործիք ու կառույց չլինեն, որ, ի վերջո, այդ իրավունքի պաշտպանության դրսևորումն է, ապա այդ օրենսդրությունն իր իմաստն արագ կկորցնի: Ես սա ասում եմ, որպեսզի ընդգծեմ ու կարևորեմ ձեր դերը մեր անելիքներում և ձեր դերը երկրի համար:

Երկրորդ խնդիրը, որ այդ իմպլեմենտացիան իրականացնող կառույցը պետք է լինի արդյունավետ: Եվ երրորդ՝ շատ կարևոր հարց: Վստահ եղեք, որ հանցավորության և հանցագործության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը մարդու իրավունքների պաշտպանությունն է, մարդու գույքային, սոցիալական, ազատության իրավունքները պաշտպանելով՝ մենք նեղացնում ենք հանցավորության շարժառիթների շրջանակը: Այնպես որ, դուք շատ ավելի կարևոր մանդատ ունեք:

Այս մեր նոր կոնցեպտի իրականացնողը դուք եք լինելու: Ձեր հաջողությունը կլինի բոլորիս հաջողությունը: Մարդիկ բարեփոխումներին հավատալու ցանկություն ունեն, որը բավարարված կլինի, եթե միասին իրականացնենք այն, ինչ ծրագրել ենք իրականացնել»:

Մհեր Գրիգորյանն իր ելույթն ավարտել է երախտիքի խոսքերով՝ նշելով, որ պարեկային ծառայությունը մեծ նշանակություն ունի երկրի ապագայի համար: Ելույթի ամփոփումից հետո հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով:

Փոխվարչապետի պաշտոնակատարը պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին պարեկային ծառայության վերաբերյալ հասարակության ընկալումներին, սպասվող բարեփոխումներին և օրենսդրական փոփոխություններին:

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը պարեկային ծառայության վերաբերյալ հասարակության ընկալումներին անդրադառնալիս կարևորել է, մասնավորապես, պարեկային ծառայության արդյունավետությունը, որից էլ կախված կլինի հասարակական ընկալումը, քանի որ հասարակությունը պատշաճ վերաբերմունք կցուցաբերի մի ծառայության հանդեպ, որն իրականում բարձրացնում է հասարակության պաշտպանվածությունը: 

Լրահոս
Թուրքիան կշարունակի անվտանգություն ապահովել Սև ծովում․ Ֆիդան
15:10
Թուրքիան կշարունակի անվտանգություն ապահովել Սև ծովում․ Ֆիդան
Չինաստանի և ՌԴ-ի հարաբերություններն ուղղված չեն երրորդ կողմի դեմ
14:58
Չինաստանի և ՌԴ-ի հարաբերություններն ուղղված չեն երրորդ կողմի դեմ
Մեծապես կարևորում ենք Էստոնիայի հետ հարաբերությունների զարգացումը. Փաշինյան
14:42
Մեծապես կարևորում ենք Էստոնիայի հետ հարաբերությունների զարգացումը. Փաշինյան
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել
14:29
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել
ftNFT ֆիջիթալ սփեյսում հեղինակներ Ավետ Բարսեղյանը և Արամ Ավետիսը ստեղծել են առաջին NFT գրական տողերը
14:16
ftNFT ֆիջիթալ սփեյսում հեղինակներ Ավետ Բարսեղյանը և Արամ Ավետիսը ստեղծել են առաջին NFT գրական տողերը
0,5 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը.  Փաշինյան
13:57
0,5 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. Փաշինյան
Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-27-ին կբարձրանա 4-6 աստիճանով
13:38
Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-27-ին կբարձրանա 4-6 աստիճանով
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ
13:21
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ
Լավրովը հայտնել է՝ ՌԴ-ն երբ կդադարեցնի ռազմական գործողությունները
13:07
Լավրովը հայտնել է՝ ՌԴ-ն երբ կդադարեցնի ռազմական գործողությունները
Քաղաքացիների վերաբերմունքը տրանսպորտային սակագների թանկացմանը
12:56
Քաղաքացիների վերաբերմունքը տրանսպորտային սակագների թանկացմանը
Եվրամիությունը SWIFT-ից անջատել է 13 ռուսական բանկեր
12:39
Եվրամիությունը SWIFT-ից անջատել է 13 ռուսական բանկեր
Քննարկվել է ՀՀ-ի համար 2021-2025թթ. ՄԱԶԾ Ծրագրային փաստաթղթի իրականացման ընթացքը
12:18
Քննարկվել է ՀՀ-ի համար 2021-2025թթ. ՄԱԶԾ Ծրագրային փաստաթղթի իրականացման ընթացքը
Մերց. Եվրոպան իրական անկախություն պետք է ձեռք բերի ԱՄՆ-ից
11:53
Մերց. Եվրոպան իրական անկախություն պետք է ձեռք բերի ԱՄՆ-ից
Ամփոփվել են Կասկադի վերակառուցման աշխատանքների մրցույթի արդյունքները
11:40
Ամփոփվել են Կասկադի վերակառուցման աշխատանքների մրցույթի արդյունքները
«Սուրմալու»-ի մոտ մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի
11:17
«Սուրմալու»-ի մոտ մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի