ԻՔՄ | Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները «սահմանների ճշգրտման» պատրվակով խախտեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել հարավ-արևելյան (Վարդենիսի ուղղությամբ) և հարավային (Սիսիանի ուղղությամբ) սահմանային հատվածներում։ Ի պատասխան՝ ՀՀ զինված ուժերը, «անկանխատեսելի զարգացումներից խուսափելու համար» ադրբեջանական կողմից պահանջեցին անհապաղ լքել տարածքն ու վերադառնալ իրենց ելման դիրքեր:
Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում նա հայտարարեց, որ տեղի ունեցածն «իր բնույթով դիվերսիոն անցում է», ինչն «անընդունելի է», բայց «հաշվի առնելով իրադրությունը՝ առաջնային ծրագիրը բանակցությունների միջոցով, նաև դիվանագիտական եղանակներով այս խնդիրը լուծելն է»:
Ադրբեջանի կողմից ՀՀ պետական սահմանների հանդեպ ոտնձգությունն ունեցավ նաև միջազգային արձագանք: Ստորև կներկայացնենք միջազգային կառույցների և առանձին երկրների պաշտոնական դիրքորոշումները հայ֊ադրբեջանական սահմանային իրադրության վերաբերյալ:
Անվտանգային ռազմական դաշինք ՀԱՊԿ֊ը, որի անդամ է նաև Հայաստանը, միջադեպին արձագանքեց մայիսի 13֊ին՝ նշելով, որ կազմակերպությունն «ուշադրությամբ հետևում է Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը», և միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնեց «անհրաժեշտության դեպքում» ձեռնարկել ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսվող գործողություններ:
Հատկանշական է, որ պաշտոնական հաղորդագրության մեջ ադրբեջանական ստորաբաժանումների սադրանքը ՀՀ պետսահմանների նկատմամբ չի ներկայացվում որպես կատարված իրողություն, փոխարենն ընդգծվում է, թե «ըստ հայկական կողմի» են ադրբեջանցիները խախտել ՀՀ սահմանը:
Նույն օրը կայացած անվտանգության խորհրդի նիստում Հայաստանն առաջին անգամ պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ՝ կազմակերպության կանոնադրության 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցություններ մեկնարկելու ուղղությամբ, մասնավորապես՝ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար:
ՀԱՊԿ անդամ, ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը 5 օր շարունակ պաշտոնական դիրքորոշում չհայտնեց միջադեպի մասին, փոխարենը երկրի բարձրաստիճան ղեկավարության ներկայացուցիչների հետ եղան հեռախոսազրույցներ, որոնցում նույնպես չէր ուրվագծվում պաշտոնական Մոսկվայի կեցվածքը: Ուշագրավ է, որ սահմանային միջադեպերի հարցով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցն անգամ հայկական կողմի նախաձեռնությամբ է եղել, իսկ Կրեմլի տարածած պաշտոնական հաղորդագրությունում, ի տարբերություն ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի հաղորդագրության, հայ֊ադրբեջանական սահմանային միջադեպերի վերաբերյալ որևէ հիշատակում չկա:
Միջադեպից օրեր անց՝ մայիսի 17֊ին, ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե «էմոցիաների սրման որևէ պատճառ չի տեսնում»:
«Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ հույզեր ուռճացնելու որևէ պատճառ չկա: Ոչ մի կրակոց չի արձակվել, որևէ փոխհրաձգություն տեղի չի ունեցել: Նրանք հանգիստ սկսել են պայմանավորվել, թե ինչպես կարելի է մեղմել իրավիճակը: Մեզնից օգնություն են խնդրել, մեր զինվորականներն օգնություն են ցույց տվել․ պայմանավորվածություն է ձեռք բերվել», ֊ ասել է նա:
Իսկ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անգամ տեղյակ չէր, թե ինչպես է արձագանքել կամ արձագանքելու՞ է արդյոք ՌԴ նախագահը՝ Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու Փաշինյանի խնդրանքին:
ՀԱՊԿ անդամ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պաշտոնական դիրքորոշումները նույնպես անհայտ են՝ չնայած այս երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ հայկական կողմի ունեցած հեռախոսազրույցներին:
Փաստացի, ՀԱՊԿ անդամ որևէ երկիր չի դատապարտել իր հետ նույն ռազմական դաշինքի մեջ գտնվող Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունը:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում։
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…