Քաղաքականություն

Առաջիկա ընտրություններին չեմ մասնակցելու ԲՀԿ համամասնական ցուցակով․ Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ես վայր եմ դնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավոր քարտուղարի պարտականությունները եւ առաջիկա ընտրություններին չեմ մասնակցելու ԲՀԿ համամասնական ցուցակով։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում այս տարիների ընթացքում ձեռք եմ բերել շատ լավ ընկերներ, որոնց հետ իմ ընկերությունը շարունակվելու է։

Մենք այսօր այլեւս լինելիության, մեր պետականությունը չարիքի այս իշխանությունից փրկելու խնդիր ունենք եւ միայն բոլոր այն ուժերի համախմբմամբ, ովքեր գիտակցում են, որ Հայաստանին եւ Արցախին այլեւս փրկության ծրագիր է պետք, մենք պիտի կարողանանք կասեցնել մեր պետության վերջնական կազմաքանդումը։

Ես կա՛մ եւ մնալու եմ չարիքի այս իշխանության դեմ պայքարի առաջնագծում, եւ հիմա շատ ավելի վճռական եւ ազատ եմ լինելու իմ գործողություննեերում։ Ես կա՛մ եւ լինելու եմ հանրային-քաղաքական կյանքում, քանի դեռ մեր երկիրը օկուպացված է հային, արցախցուն, Հայաստանն ու Արցախը չսիրող մարդկանցով ու քանի դեռ մենք մեր երկիրը չենք ազատագրել ներսի զավթիչներից։

Այսօր արդեն շրջանառվում է մի վտանգավոր փաստաթուղթ, որը, ցավոք, նոր նոյեմբերի 9 է լինելու: Այս աղետը կասեցնել է պետք:

Ես ունեմ մի քանի առաջարկներ, որոնք քննարկելու եմ իմ ընկերների եւ մերձավորների հետ՝ վերջնական որոշումս կայացնելու առաջ։ Հավատացեք, այս տարիների իմ կարեւորագույն ձեռքբերումը պատգամավորական մանդատը չի եղել։ Այլ եղել են հազարավոր մարդիկ, ում ես իմ լիազորությունների շրջանակում կարողացել եմ օգնել, կամ՝ ճիշտ ճանապարհ ցույց տալ, եղել են ընկերներս ու գործընկերներս, որոնց հետ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ հանուն ավելի լավ Հայաստանի, որը հաստատ ունենալու ենք։

Հ. Գ. Իմ լրագրող գործընկերներին. ԲՀԿ-ից դուրս գալու շուրջ որեւէ այլ մեկնաբանություն չի լինելու ո՛չ այսօր, եւ ո՛չ վաղը։ Դա եղել է իմ կենսագրության կարեւոր հատվածներից մեկը, որի հանդեպ ես հարգանք ունեմ։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

2 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

2 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

2 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

2 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

3 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

3 hours ago