Լրահոս 24/7

Թուրք տղամարդուն օգնել է տեղադրել տեղեկատվություն փոխանցող ծրագիր. գործի նախաքննությունն ավարտվել է

Երևանի 30-ամյա բնակիչը, որը տիրապետել է թուրքերեն լեզվին ու աշխատել բուքմեյքերական գրասենյակում, թուրքական ընկերության ներկայացուցչի համար համակարգչում ծրագրեր է տեղադրել՝ օգնելով նրան ստանալ համակարգիչներում առկա տեղեկատվությունը:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել, նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ է ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

 ՀՀ  քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Երևանի 30-ամյա բնակիչը, 2018թ. կեսերից մինչև դեկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում գործող բուքմեյքերական ընկերություններից մեկի վաճառքի բաժնի մասնագետ, տիրապետելով թուրքերեն լեզվին՝ նշված ընկերության կողմից արտադրված ապրանքների վաճառքի շուրջ բանակցություններ է վարել բուքմեյքերական ոլորտում գործունեություն ծավալող թուրքական ընկերությունների հետ, որի ընթացքում հարաբերություններ ստեղծելով նշված ընկերություններից մեկի՝ ազգությամբ թուրք աշխատակցի հետ՝ պայմանավորվածություն է ձեռք բերել վերոնշյալ բուքմեյքերական  ընկերության համակարգչային համակարգում առկա տեղեկատվությունը պատճենահանելու նպատակով վնասաբեր ծրագիր ներբեռնելու շուրջ:

Հասկանալով, որ նշված ծրագիրն անհրաժեշտ է ներբեռնել ընկերության կոնկրետ աշխատակցուհու կողմից օգտագործվող աշխատանքային համակարգչում, սակայն չունենալով վերջինիս համակարգչին հասանելիություն ստանալու հնարավորություն, 30-ամյա տղամարդը, դիմելով ընկերոջը՝ նույն ընկերության մեկ այլ աշխատակցի, որն աշխատանքային նամակագրություններ է վարել նշված աշխատակցուհու հետ, տեղեկացել է, որ վերջինս առանց կասկածի գործարկում է նոր աշխատակիցների տվյալները պարունակող էլեկտրոնային ֆայլեր և այդ մասին տեղեկացրել է ազգությամբ թուրք աշխատակցին:

Այնուհետև վերջինիս կողմից օգտագործվող «Skype Google» անվամբ հաշվից նույն համակարգի իր անվամբ անհատական հաշվին ստացել է վնասաբեր ծրագիր պարունակող «nor.ashxatoxner.xls.xls.xls» անվամբ էլեկտրոնային ֆայլը, որից հետո այն փոխանցել է ընկերոջը և խնդրել ուղարկել վերոնշյալ աշխատակցուհու կողմից շահագործվող համակարգի անհատական հաշվին՝ չտեղեկացնելով էլեկտրոնային ֆայլի պարունակության մասին:

Վերջինս, 2018թ. դեկտեմբերի 5-ին ստանալով նշված ֆայլը և կարծելով, որ այնտեղ առկա են ընկերության աշխատակիցների վերաբերյալ տեղեկություններ, գործարկել է այն, որից հետո Թուրքիայի Հանրապետությունում ստեղծված «Trojan» տեսակի վնասաբեր ծրագիրը ներբեռնվել է ընկերության համակարգում՝ այդ կերպ հնարավորություն տալով տղամարդուն և ազգությամբ թուրք աշխատակցին՝ ապօրինի տիրանալ բուքմեյքերական ընկերության համակարգչային համակարգում առկա տեղեկատվությանը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է  առաջադրվել՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու և վնասաբեր ծրագրեր մշակելու, օգտագործելու, տարածելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

26 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

35 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

47 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

56 minutes ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

1 hour ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

2 hours ago