Այսօր Կառավարության շենքի դիմաց ընդդիմությունը հանրահավաք էր անցկացնում, որին մասնակցում էին քաղաքացիներ, տարբեր կուսակցությունների ու դաշինքների ներկայացուցիչներ: Ըստ ներկաների՝ հայրենիքը վտանգի մեջ է և պետք է համախմբվել ու միասին պայքարել: Պետք է դառնալ «մի ուժ, մի խոսք ու մի ձայն»:
Ելույթ ունեցողների թվում են Վազգեն Մանուկյանը, Արթուր Վանեցյանը, Արմեն Աշոտյանն ու այլք:
«Հուժկու» հանրահավաքին ներկա էին նաև Էդուարդ Շարմազանովը, Արման Սահակյանը, Ռուբեն Մելիքյանը, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը և այլք։
Թիվ1-ի տեսախցիկը ֆիքսել է նաև հանրահավաքի մասնակիցներին՝ թռչնի թռիչքի բարձրությունից։














