Facebook

Լեհական պատվիրակության երկու անդամներն այլևս աներկբա է, որ ադրբեջանական պատվավոր խավիարակերներ են

7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հայ ռազմագերիների հարցը Եվրոպայի արժանապատվության հարցն է

«Մենք բոլորս հայ ենք»՝ երեկ Եվրոպական խորհրդարանում հայ ռազմագերիների խնդրով բավականին բուռն քննարկման ժամանակ հայտարարեց կիպրացի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը։ Նա նաեւ պնդեց, թե պետք չէ սպասել ու հուսալ, որ Ադրբեջանը կամովին վերադարձնելու է հայ ռազմագերիներին, որովհետեւ սեփական կամքով Ադրբեջանը դա չի անելու։

Լուկասը հայտարարել է, որ հայ ռազմագերիների հարցը այսօր Եվրոպայի արժանապատվության հարցն է եւ կոչ է արել Եվրոպային լրջագույն սանկցիաներ կիրառել Ադրբեջանի հանդեպ՝ պարտադրելով վերադարձնել հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց։

Ադրբեջանին ջախջախող Եվրոպական խորհրդարանի բանաձեւն ընդունվել է 607 կողմ եւ 27 դեմ ձայնով։ Հետաքրքիր է, որ «դեմ» քվեարկածները հիմնակում լեհերն էին, ովքեր, փաստորեն, պաշտպանում են ֆաշիզմը եւ ռազմական հանցագործությունները։ Իսկ լեհական պատվիրակության երկու անդամներ՝ Աննա Ֆոտիգան եւ Ռիշարդ Չարնեցկին այլեւս աներկբա է, որ ադրբեջանական պատվավոր խավիարակերներ են։Ուստիեւ՝ այսօր դիմել եմ Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլիին՝ ներկայացնելով մի շարք փաստեր այդ երկու լեհ պատգամավորների քվեարկությունների եւ հայտարարությունների վերաբերյալ եւ առաջարկել եմ սկսել հետաքննություն՝ պարզելու նրանց ադրբեջանական լոբբիստական հակումների իրական պատճառները։

Իսկ եվրոպական բարձր արժեքներից բղավող Լեհաստանին հեչ չէր խանգարի հետեւել Եվրոպական խորհրդարանում իր երկրի պատգամավորների քվեարկությանը, որոնց զգալի մասը դեմ է քվեարկում հայ ռազմագերիների անհապաղ ազատմանը, դեմ է քվեարկում Ադրբեջանում հայ ռազմավարի խայտառակ ցուցահանդեսի փակմանը, դեմ է քվեարկում Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի հատման վտանգին։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

11 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

11 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

11 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

11 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

12 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

12 hours ago